Պատրաստում ենք մոմակալ և ծաղկեփունջ աշնանային տերևներով

Ինտերիերում թարմություն մտցնելու համար կարելի է օգտվել բնության պարգևած հնարավորություններից: Աշնանային գույնզգույն տերևներից կարելի է պատրաստել գեղեցիկ մոմակալ ու ծաղկեփունջ:

Մոմակալ պատրաստելու համար անհրաժեշտ են ոչ մեծ կլոր ապակե ծաղկամաններ, աշնանային տերևներ, սոսինձ և մոմ:
Սոսնձում ենք ծաղկամանի վերին մասը, տեղադրում տերևներն այնպես, որ չծածկեն ծաղկամանի բաց հատվածը, քանի որ մոմի կրակից կարող են այրվել տերևները:

մոմակալ-տերներով
Տերևները պետք է համադրել այնպես, որ գունային ներդաշնակությունը պահպանվի: Հարկավոր է սպասել մինչև սոսինձը ամբողջովին չորանա, ապա տեղադրել մոմը:

մոմակալ-տերևներով2
Աշնանային տերևներից կարելի է պատրաստել նաև գեղեցիկ ծաղկեփունջ:  Դրա համար անհրաժեշտ են 10-15 տարբեր գույների ու չափերի տերևներ, կարճ փայտիկներ, ծաղկի ժապավեն, մկրատ:
Ծաղկեփունջը սկսում ենք պատրաստել ամենափոքր տերևից:

ծաղկեփունջ 1

Տերևը արտաքին կողմով շրջում ենք, երկու կողմից հավասարապես փաթաթում փայտիկի վրա:

ծաղկեփունջ
Վերցնում ենք երկրորդ տերևը, և առաջին տերևը տեղադրում ենք երկրորդի մեջտեղի հատվածում ու փաթաթում ենք:

ծաղղկեփունջ
Գործողությունը կրկնում ենք այնքան, մինչև ստանանք մեր ցանկացած չափի ծաղիկ:

ծաղկեփունջ

Ամենամեծ տերևները թողնում ենք արտաքին շերտի համար: Ապա փաթաթում ենք ծաղկային ժապավենով:

ծաղկեփունջ
Աշնան ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել, այնպես որ շտապեք պատրաստել այս գեղեցիկ կոմպոզիցիաներն ու ձեր բնակարանի ինտերիերը լրացնել յուրօրինակ ձեռքի աշխատանքներով:

ծաղկեփունջ

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ