Մոխրագույն երանգով խոհանոց. ժամանակակից և հարմարավետ դիզայն
Արդեն բավականին երկար ժամանակ է` խահանոցի համար առավել հայտնի գույների ցանկը շարունակում է գլխավորել մոխրագույնը:
Խոհանոցի դիզայնի մեջ մոխրագույն երանգը հնարավորություն է տալիս ստանալ տարբեր ոճեր: Դասական կամ ժամանակակից, քանթրի կամ լոֆթ, հայ-թեք կամ պրովանս, ինտերիերի ցանկացած ոճ կլինի ներդաշնակ, հարմարավետ և գրավիչ մոխրագույն երանգով:
Ինտերիերի մոխրագույն երանգի առավելություններն ու թերություններն
Խոհանոցում մոխրագույնի կիրառումն ունի մի շարք առավելություններ ու թերություններ:
Ներկայացնենք առավելությունները.
- Մոխրագույնը չի գրգռում աչքերը նույնիսկ երկար ժամանակ սենյակում մնալու դեպքում, ընդհակառակը ի վիճակի է հանգստացնել մարդկանց:
- Այն հեշտությամբ համադրվում է ուրիշ գունային երանգների հետ:
- Մոխրագույն երանգը ինտերիերին շքեղություն է հաղորդում, իսկ մոխրագույնի արծաթափայլ երանգները ձևավորման մեջ միշտ ժամանակակից են:
- Վերջինս կարելի է օգտագործել ցանկացած մեծության խոհանոցում:
- Ցանկացած ինտերիեր ավելի բնական կլինի, եթե որպես հիմանական գունային երանգ ընտրվի մոխրագույնը:
Թերությունները քիչ են, որոնց մեծ մասը հեշտությամբ կարելի է վերածել առավելությունների`
- Մոխրագույն երանգը կարող է թվալ ձանձրալի կամ նույնիսկ մռայլ, եթե չկիրառել որևէ պայծառ երանգ:
- Եթե Ձեր խոհանոցի բնական լուսավորվածությունը թույլ է կամ այն գտնվում է շենքի հյուսիսային կողմում, միայն մոխրագույն երանգով ինտերիերը շատ սառը կարող է թվալ:
- Մոխրագույն երանգը կարելի է բնական փայտի հետ համադրել:
Խոհանոցում օգտագործվող մոխրագույնի երանգները բազմազան են. թաց ասֆալտ, արծաթագույն, ինչպես նաև անագի, գրաֆիտի և պողպատի գույները:
Փորձագետները խորհուրդ են տալիս սենյակի վերևի մասը գունավորել բաց երանգով, իսկ ներքևի հատվածները՝ մուգով:
Մուգ մոխրագույնի համադրությունը բաց գույնի հետ սենյակին ծավալ է հաղորդում:
Մոխրագույնի բոլոր երանգները խոհանոցային կահույքների համար
Խոհանոցի կահավորումը բավական բարդ ու ժամանակատար գործընթաց է: Արդյունքում պետք է ստանալ կահավորանք, որը կստեղծի լավ տրամադրություն և հաճելի մթնոլորտ:
Մոխրագույն երանգով հյուրասենյակ-խոհանոց
Հյուրասենյակ-խոհանոցներն ինտերիերում մեծ ուշադրության են արժանանում: Մոխրագույնը հյուրասենյակ-խոհանոցում ստեղծում է աչքին շատ հաճելի միջավայր, քանի որ այն չեզոք գույն է և համադրվում է հյուրասենյակի կահույքի գույների հետ:
Մոխրագույն երանգի համադրությունը ուրիշ գույների հետ
Մոխրագույնը, ինչպես և մնացած գույները, ունի բազմաթիվ երանգներ: Համատեղելով մոխրագույնի երանգներն ուրիշ գույների հետ ստանում ենք ոչ միայն հետաքրքիր, բնական, այլև շատ ժամանակակից ինտերիեր:
Մոխրագույն և սպիտակ. իդեալական համադրություն
Մոխրագույնի ու սպիտակի համադրությամը լավագույն լուծումն է խոհանոցային տարածքների համար: Պետք է հիշել, որ ձյան պես սպիտակ պատերը մոխրագույնի բաց երանգով ներկված պատերի հետ համադրելու դեպքում, ստանում ենք կատարյալ հաճելի ինտերիեր:
Ավելացնում ենք փայտե իրեր
Գորշ ներկված պատերը և կենցաղային տեխնիկան կարող է շատ մռայլ մթնոլորտ ստեղծել խոհանոցում: Այս պարագայում իրավիճակը կփրկի փայտե սեղանը, աթոռները կամ փայտե բառ-սեղան:
Եթե Ձեր խոհանոցն ունի մի քանի դուռ, ապա ազդեցությունը ավելի կմեծանա: Գորշ երանգով ներկված խոհանոցի համար համահունչ կլինի փայտե կահույքը, հատակը և նույնիսկ գեղեցիկ ջահը:
Ահա և վերջ: