Մոխրագույնի բոլոր երանգներն ինտերիերում
Ըստ դիզայներների՝ մոխրագույնն ամենանրբագեղ գույնն է, որը պարունակում է բազմաթիվ երանգներ: Իսկ ըստ հոգեբանների՝ մոխրագույնը հանգստության ու կայունության խորհրդանիշն է: Այն չի շեղում և թույլ է տալիս կենտրոնանալու սեփական զգացողությունների վրա: Այդ իսկ պատճառով այս գույնը նպատակահարմար է կիրառել բոլոր սենյակներում՝ լոգարանից մինչև ննջասենյակ: Կարևորը ճիշտ լուսավորումն է, որի շնորհիվ մոխրագույնը հիանալիորեն ներմուծվում է ինտերիեր: Այն համադրվում է հայ – թեք, լոֆթ, մինիմալիստական և այլ ոճերի հետ: Դրա շնորհիվ մեղմանում է բարոկկո ոճի ճոխությունն ու ընդգծվում է արտ դեկո ոճի նրբագեղությունը:
Մոխրագույնի առավելությունները
• Ծառայում է որպես ֆոն վառ կահույքի համար
• Ընդարձակում է տարածությունը. Բաց մոխրագույն երանգները ստեղծում են ընդարձակության, մաքրության ու թարմության զգացողություն:
Մոխրագույնի ամենանուրբ երանգներից է մոխրագույնի ու շագանակագույնի համադրությունը: Ամերիկացի դիզայներ Կելլի Հոփենի կարծիքով այս գույնն աչքի է ընկնում կատարյալ չեզոքությամբ, բնակարանում ստեղծում է ներդաշնակություն ու հանգստության զգացողություն:
Մոխրագույնի կիրառությունը
Ճաշասենյակ
Հյուրասենյակում նպատակահարմար է կիրառել մոխրագույնի ավելի բաց երանգները: Այս ներդաշնակությունը լրացնում են արծաթե, պղնձե, փայլուն մետաղե աքսեսուարները, ինչպես նաև կրեմագույն կավե դեկորները: Մոխրագույնի մուգ երանգներով հարդարված հյուրասենյակները պահանջում են լավ լուսավորություն:
Հյուրասենյակ
Մուգ երանգներով հարդարված հյուրասենյակը բացասական շղարշից ազատելու համար կարելի է համադրել տարբեր նկարներ ու ֆակտուրաներ: Կարելի է նաև մոխրագույնով հարդարել միայն մեկ պատը և քանի որ այն գերազանց ֆոն է հանդիսանում վառ կահույքի համար, ապա շատ ներդաշնակ է լինում մոխրագույնի, սպիտակի և մարմնագույնի համադրությունը:
Լոգասենյակ
Շնորհիվ հանգստացնող ազդեցության՝ մոխրագույնը կատարյալ տարբերակ է լոգասենյակների համար: Սա հանգիստն ապահովող հիանալի երանգ է հատկապես ուժեղ սթրեսներից հետո:
Ննջասենյակ
Բաց մոխրագույն երանգներն ապահովում են թեթև մթնոլորտ, սակայն ննջասենյակներում կարելի է կիրառել նաև մուգ մոխրագույնը ոչ միայն ներկի կամ պաստառների, այլև գործվածքների ձևով:
Խոհանոց
Մոխրագույնը խոհանոցում մշտապես թարմություն է հաղորդում ինտերիերին: Սենյակում հարմարավետություն ստեղծելու համար կարելի է հավելել նաև դեղինի, նարնջագույնի և դեղնականաչի տաք երանգները:
Մանկական ննջասենյակ
Մոխրագույնը հիանալի ընտրություն է հատկապես այն դեպքում, երբ երեխան չափազանց գերակտիվ է: Այս դեպքում հիանալի տարբերակ է մոխրագույնի ու վարդագույնի համադրությունը: