Մուգ ու բաց ինտերիեր․ ո՞րն է առավել նախընտրելի

ինտերիեր 1

Այս թեմայի շուրջ տարակարծությունները բազմաթիվ են․ սակայն ամեն ինչ կախված է անհատական ընկալումից, այսինքն՝ ինչ եք նախընտրում մուգ, թե բաց ինտերիեր։
Այսօր կխոսենք մուգ ու բաց ինտերիերի ատավելությունների ու թերությունների մասին և այն մասին, թե ինչպես հարդարել բնակարանը գեղեցիկ, հարմարավետ ու ոճային ինտերիեր ստանալու համար։

Բաց գույնի ինտերիեր

Շատերն են նախընտրում բաց գույնի ինտերիեր, որն աչքի է ընկնում իր թեթևությամբ, ընդարձակությամբ, հանգստությամբ։ Բաց գույնի ինտերիերը նաև կոկիկ է․ այն համապաստասխանում է այնպիսի ոճերին, ինչպիսիք են՝ դասական, մոդեռն, ֆրանսիական, սկանդինավյան և պրովանս ոճերը։

ինտերիեր 2
Շատ կարևոր է հատկապես ոչ թե գունային երանգները, այլ օգտագործված նյութերը։ Փորձեք խուսափել սինթետիկ նյութերից ու գործվածքներից, որոնք ներծծում են փոշին։

ինտերիեր 3
Բաց գույնի ինտերիերը չպետք է լինի ձանձրալի։ Դրա համար պետք է ինտերիեր ներմուծել ոչ միայն չեզոք, այլև առավել արտահայտիչ, բայց կրկին բաց երանգներ։

ինտերիեր 4

Մասնագետները խորհուրդ են տալիս շեշտը դնել ոչ այնքան գույնի, որքան նյութի վրա։ Դա կարող է լինել փայտ, գործվածք, քար և այլն։ Օրինակ՝ բաց գույնի գորգը հյուրասենյակում կարող է ստեղծել յուրօրինակ ինտերիեր։

ինտերիեր 5
Մի մոռացեք, որ ինտերիերում պետք է լինեն շեշտադրումներ ու ֆոկուսի կետ։ Եթե ամբողջ ինտերիերը հարդարված լինի միայն չեզոք ու բաց երանգներով, ապա կլինի ձանձրալի։

ինտերիեր 6

Մուգ ինտերիեր

Մուգ գույնի ինտերիեր ընտրում են ուժեղ մարդիկ․ նրանք, ովքեր նախընտրում են փորձարկումներ անել։ Մուգ ինտերիեր ստեղծելու համար կա գունային ընտրության լայն հնարավորություն․ կարևորն այդ գույների մեջ չմոլորվելն է։

ինտերիեր 7
Մուգ ինտերիերի առավելությունները

Մուգ ինտերիերն առեղծվածային է, բայց նաև հարմարավետ։ Այն թույլ է տալիս պաշտպանված զգալ։ Առավելությունները կընդգծվեն միայն գրագետ հարդարման դեպքում։ Մուգ ինտերիերը համապատասխանում է ար-դեկո, բուդուար, ֆյուժն ու մոդեռն ոճերին։

ինտերիեր 8

Մուգ ինտերիերի թերությունները

Մուգ երանգներով ինտերիերը թվում է մռայլ ու ձանձրալի, սակայն այդ զգացողությունից կարելի է ազատվել բազմաթիվ միջոցներով։ Ինտերիերի դիզայնում պետք է լինի նաև սպիտակ գույնը, որպեսզի մուգ գույները չճնշեն։

ինտերիեր 9
Շատ կարևոր է հոգ տանել նաև լավ լուսավորվածության մասին։ Ընդամենը մեկ ջահն այս դեպքում բավական չէ։

ինտերիեր 10
Օգտագործեք հայելիներ ու մետաղական փայլ։ Դրանք ոչ միայն լուսավորում են ինտերիերը, այլև ավելի գեղեցիկ են դարձնում։

ինտերիեր 11
Հիշեք՝ մուգ ինտերիերը չպետք է լինի միագույն։ Կարելի է համադրել տարբեր գույներ ու ստանալ գեղեցիկ դիզայնով մուգ ինտերիեր։

ինտերիեր 12

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ