Մուտքի փայտե դռների տեսակներ

մուտքի-փայտյա-դռներ-3

Մուտքի դուռը ցանկացած տան անվտանգության երաշխիքն է, ինչպես նաև ձայնա և ջերմամեկուսացման հավելյալ լուծում է հանդիսանում։ Դռների ընտրության հարցում, նախապատվությունը, անկասկած, պետք է տալ փայտին, ոչ թե մետաղական դռներին, քանի որ փայտը էկոլոգիապես մաքուր նյութ է։ Երբեմն, լրացուցիչ ձայնա և ջերմամեկուսացման նպատակներով, մուտքի մետաղական դռները երեսպատում են փայտով։ Բացի այդ փայտե դռները գեղեցիկ են, հեշտ են ներկվում և լաքապատվում։

Դռան գործառույթները

Փայտե դռները մի քանի հիմնական գործառույթներ ունեն. ձայնամեկուսացում, ջերմատնտեսում, պաշտպանություն և դեկոր։ Յուրաքանչյուրին առանձին կանդրադառնանք։

Մուտքի փայտե դռների տեսակներ. ձայնամեկուսացում

Յուրաքանչյուր տանտեր ցանկանում է տանը հանգստանալ, և դրսից եկող աղմուկը կարող է նյարդայնացնել, այդ իսկ պատճառով լավ կլինի կաղնուց դռներ գնել, դրանք շատ դիմացկուն են, ձայնամեկուսացնող և անցանկալի հյուրերից կարող են պաշտպանել Ձեզ։ Կաղնուց դռները բոլոր ժամանակներում էլ արդիական են։

Ջերմամեկուսացում

Ջերմամեկուսացնող հատկություններով մուտքի դռները ցրտի ժամանակ թույլ են տալիս օպտիմալ ջերմաստիճան ստանալ։ Որպես տաքացնող նյութ օգտագործում են փրփրապլաստե, թաղիքե, և այլ նյութերով երեսպատումը։ Դրա համար փայտե մակերևույթը ծխնիներից հանում են, տաքացնող շերտը տեղադրում են, ստեպլերով կամ լայն գլխիկներով մեխերով ամրացնում։ Այնուհետև վրան արհեստական կաշվի շերտ են քաշում։

Անվտանգություն

Մուտքի դռները չսպասված հյուրերից և ավազակներից հուսալի պաշտպանություն են։ Այդ նպատակով շատ հաճախ կրկնակի դուռ են տեղադրում, որը նաև հավելյալ ձայնա և ջերմամեկուսացում է ապահովում։

mutqi-payte-drner-2
                                                                   Դեկորատիվ դռներ

Փայտե դռները կարող են լինել փորագրված, կամ օրիգինալ գործարանային նկարով, որը Ձեր ինտերիերի մեջ գեղեցիկ լուծում կլինի։ Գոյություն ունեն Ցտարբեր արժողության փայտե դռներ։ Սովորական փայտե դռները հարմար են էկոնոմ դասի վերանորոգման համար, իսկ փորագրված դռները` քոթեջների և առանձնատների համար։

Դռների տեսակները

Դռները լինում են միջսենյակային և մուտքի, որոնք տարբեր տեսակի նյութերով են պատրաստվում.

  • Ամբողջական փայտանյութի զանգվածից, այսինքն այս դռներն ամբողջությամբ փայտից են։ Մեկ ամբողջական ծառի բնից դուռ հազվադեպ կարելի է հանդիպել, հետևաբար դրանք շատ թանկ արժեն։ Սովորաբար մի քանի կտորից սոսնձված փայտանյութով են պատրաստվում։ Հարմար են կաղնուց, հաճարից և այլ տեսակի փայտից պատրաստված դռները։
  • Երկրորդ ամենատարածված տեսակը ՓՏՍ-ից (ДСП փայտատաշեղային սալիկ) կամ MDF-ից դռներն են (միջին խտություն ունեցող փայտաթելքային սալիկները)։ Այս դռները մեծ պահանջարկ են վայելում, քանի որ գնային առումով հարմար են, իսկ տեսականին մեծ է։ MDF-ից դռների մեջ մամլված թուղթ է կամ նրբատախտակ, իսկ արտաքին ծածկույթը նրբատախտակով է երեսպատված։
  • Լողաթավոր (Филенчатые) դռներ։ Դրանք կազմված են բութակների (шип) և փորակների (паз) միացություններից։ Ներսում ապակի կամ այլ պինդ նյութեր պարունակող խորշեր են։ Հարաբերական լավ խտություն ունեն, տարբեր տեսակի գունային դիզայնով են լինում։
  • Ամենահեշտ տարբերակները, որոնք յուրաքանչյուր տղամարդ կարող է պատրաստել` նրբատախտակապատ դռներն են։ Միաչափ նրբատախտակները, որոնք դռնատեղի չափին հապապատասխան են, լայնական ձողերի օգնությամբ ամրացվում են իրար։ Շատ հարմար են ամառանոցներում տեղադրելու համար։

 ՓՏՍ-ից (ДСП փայտատաշեղային սալիկ) էժան մոդելների կազմում շատ հաճախ, սովորական թուղթ է օգտագործված, իսկ  փայտաթեփից պատրաստված փափուկ ՓՏՍ-ի  դռները արագ քայքայվում են։ Բնակելի տարածքներում խորհուրդ չի տրվում տեղադրել, քանի որ վնասակար նյութեր է պարունակում։

Ինչպես վերանորոգել

Ժամանակի ընթացքում ցանկացած իր մաշվում է, բացառություն չեն նաև դռները։ Մուտքի դռները նորոգելու համար վարպետ կանչել պետք չէ, ամեն ինչ հնարավոր է ինքնուրույն անել։ Կախ ընկած դուռը նորոգելու համար, պարզապես դուռը ծխնիներից հանեք և հարթ մակերևույթի վրա ֆիքսեք։ Ծխնիներն ու փականները յուղեք։ Անհրաժեշտության դեպքում ծխնիները կարգավորեք։ Եթե փայտը չորացել է, կողաճակատային մասերը ռանդայով մշակեք։ Դռան հարթությունը հարթաչափով ստուգեք, այլապես ռանդայով ալիքներ կանեք, ինչը հետո ուղղելու հնարավորություն չեք ունենա։ Հաշվի առեք, որ փայտը կախված եղանակից, չափերը փոփոխում է, եթե գարնանը դուռը մի կերպ է ծածկվում, ձմռանը կարող է հակառակը լինել։ Անհրաժեշտության դեպքում ջերմամեկուսիչով երեսպատեք։ Նոր երեսքաշ արեք։ Դուռը հետ կախեք ծխնիների վրա և փորձարկեք։

Մուտքի փայտե դռները երկարադիմացկուն են և միայն մակերեսային խնամք են պահանջում։ Եթե ինքներդ չեք կարող այդ ծանր դուռը նորոգել, ապա լավ կլինի մասնագետի դիմել, որպեսզի դուռը նոր շունչ ստանա։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ