Ինչպես ճիշտ սրբել տան փոշին

Հայտնի է, որ փոշին ոչ միայն գործվածքի, փոշու թելիկներ են ու մաշկի մեռած բջիջներ: Նրանում բազմաթիվ միացություններ կան, որոնցից շատերն առողջության համար վնասակար են: Հոգնե՞լ եք ապարդյուն պայքարել փոշու դեմ: Ուրեմն այս հոդվածը ձեզ համար է: Այն կօգնի դա ճիշտ անել:

                              Սկսեք վերևից

Եթե միանգամից սկսեք փոշեհանել հատակը, ապա փոշին բնակարանով մեկ կտարածեք. այն կնստի կահույքի ու պատերի վրա: Ճիշտ է այսպես անել՝ ամսական մեկ անգամ հատուկ գլխադրի օգնությամբ (երկար խոզանակով, ոչ մեծ) փոշեծծիչով փոշեհանեք առաստաղի շրիշակը, իսկ հետո՝ պատերը՝ շարժվելով վերևից ներքև:

Յոթ օրվա կանոնը

Միշտ տանը պահեք միկրոֆիբրե կտոր, քանի որ նրանով հեշտ է մաքրել պահարանները, սեղաններն ու լուսանկարների շրջանակները: Հիշեք՝ շաբաթական մեկ անգամ:

Նույնը վերաբերում է գորգերին. փոշեծծել պետք է գոնե շաբաթական մեկ անգամ: Ու լավ կլինի, եթե փոշեծծիչը Ներա ֆիլտր ունենա, որպեսզի փոշեհատիկները ետ չգան բնակարան: Չմոռանաք քիվերի մասին. դրանց վրա շատ փոշի է հավաքվում: Ինչպես նաև մահճակալի, բազմոցների ու բազկաթոռների տակը:

Ջանք գործադրեք

Փոշին փափուկ կահույքի ներսից մակերես հանելու համար հատուկ ռեզինե ձեռնոցներ հագեք ու դրանցով շփեք բազմոցի մակերեսը: Դա մագնիսական լրում կստեղծի, ինչը փոշին դուրս կբերի: Դրանից հետո մանրամասն ու առանց շտապելու փոշեծծիչով՝ կահույքի գլխադիր օգտագործելով մաքրեք կահույքը:               

Պահպանեք գրքերը

Վաղո՞ւց չեք օգտվում ձեր գրադարանից: Այնտեղ, անշուշտ, տարիներով փոշի է հավաքվում: Մաքրելու համար կրկին վերևից ներքև պետք է աշխատել: Սկզբում փոշեծծիցով մաքրեք գրքերի խմբի կողամասերը, հետո 4-5 գիրք հավաքելով՝ խոնավ շորով մաքրեք կազմերը:

Թեյ՝ կաշվե կահույքի համար

Թեյի փոքրիկ փաթեթը կօգնի թարմացնել ու կարգի բերել կաշվե կահույքը: Իսկ փայլը վերականգնելու համար կես բաժակ ձեթն ու ¼ բաժակ քացախը խառնեք, լավ թափահարեք ու միկրոթելային անձեռոցիկով զգուշորեն քսեք կաշվե բազմոցին կամ բազկաթոռին:

Փչեք ծաղիկների վրայի փոշին

Բույսերի տերևները ևս փոշի են հավաքում ու կարող են վնաս հասցնել բույսին: Բույսերը պատշգամբ տարեք ու մշակեք փուչիկի օգնությամբ մաքրեք, իսկ հետո տերևները սրբեք խոնավ անձեռոցիկով: Դա ավելի լավ է, քան տերևները ջրով լվանալը, քանի որ որոշ բույսերի մոտ դա սնկային հիվանդություններ կամ բորբոս առաջ կբերի:

Եվ միայն վերջում լվացեք հատակը

Լվացեք ամեն շաբաթ ու մի մոռացեք բարձրացնել աթոռների ոտքերն ու տեղաշարժել կահույքը: Կօգնեն նաև լվանալու համար նախատեսված անձեռոցիկները. դրանցով հարմար է մաքրել սենյակների անկյուններն ու կահույքի ոտիկների շրջակայքը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ