Նոր բետոնը չի վնասվի ռեագենտներից

Ինչպես գիտենք, աղն իսկապես օգնում է ձմռանը մաքրել ճանապարհները սառույցից և ձնից: Սակայն այն նաև զգալիորեն վատթարացնում է վերջիններիս վիճակը: Դոկտոր Հախուբ Ֆարնամը, Դրեկսելի Համալսարանից, ակտիվորեն փորձարկում է նոր տեսակի բետաոն, որի բաղադրության մեջ են մտնում ձուլման և ածխային վառարանների թափոններ:

Որպես կանոն, պորտլանդ-ցեմենտի հիմքով սովորական բետոնը պարունակում է կալցիումի հիդրօքսիդ, որը ռեակցիայի մեջ է մտնում կալցիումի քլորիդի, կամ, որ նույնն է, ճանապարհային աղի հետ: Ցավոք, արդյունքում առաջացած նյութը ունի ընդլայնվելու հակում, ինչի պատճառով ճաքեր է առաջացնում բետոնե ճանապարհների վրա: Ֆարնամը գտնում է, որ կալցիումի հիդօքսիդը կարելի է փոխարինել մոխիրով և շլակներով: Այս խառնուրդը կկատարի մոտավորապես նույն գործառույթները, ինչ կալցիումի հիդրօքսիդը, սակայն ավելի քիչ կքայքայվի աղից և այլ ռեագենտներից: Եվս մեկ առավելություն՝ այն շատ ավելի էժան կլինի, քան ավանդական բետոնը:

Լավորատոր փորձարկումների ընթացքում սովորական բետոնի կտորները ենթարկվեցին աղի ազդեցությանը, իսկ նոր տեսակի բետոնը չեն քայքայվում աղից: Ֆարնամը նաև ցանկանում է ստեղծել նաև մանրէներով հագեցած մակերեսային շերտ,  որը կկանխարգելի կանցիումի քլորօքսիդի առաջացումը:

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ