Ոտիկներով լոգարանը հարմար չէ փոքր լոգասենյակին
Գեղեցիկ ոտիկներով դասական լոգարանը, անշուշտ, շատ ոճային է դիտվում: Սակայն, շատ կարևոր է հաշվի առնել լոգասենյակի չափեը: Փոքր լոգասենյակի դեպքում այն կարող է լինել ոչ այդքան ճիշտ ընտրություն:
Երբ ստիպված ենք խնայել ցանկացած սանտիմետրը, ավելի նպատակահարմար է լոգարանի տակի տարածքն օգտագործել որպես տարբեր մանրուքների համար նախատեսված պահոց: Նման կերպ կարելի է որոշակի տարածք շահել, նաև թաքցնել այն ամենը, ինչ նախատեսված չէ կողմնակի աչքի համար:
Տեղադրելով նաև մի քանի այլ պահոցնել, կկարողանաք խուսափել թափթփվածության պատրանքից, որը շատ հաճախ ստեղծվում է լոգասենյակներում:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ