Սովորում ենք ճիշտ փակցնել պաստառները
Առաջին հայացքից կարող է թվալ, որ պաստառներ փակցնելու գործը ոչ մի հատուկ ունակություն չի պահանջում, սակայն վերջնական արդյունքը կարող է միմյանցից խիստ տարբերվել:
Ահա այն մի քանի օգտակար խորհուրդը, որոնք ցանկալի է կարդալ, այս պատասխանատու գործն սկսելուց առաջ:
- Նախորդ պաստառեները պոկելու համար դրանք պետք է առատորեն թրջել գոլ ջրով, այնուհետև հեշտորեն քերել պատի վրայից:
- Պաստառը պետք է սոսնձել ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում: Ճիշտ ջերմաստիճան է համարվում 18-20C-ը: Շատ բարձր ջերմաստիճանը բերում է չափից արագ չորացմանը, իսկ ցածր ջերմաստիճանային պայմաններում փակցրած պաստառների տակ կարող են պղպջակներ հայտնվել՝ երկար խոնավ մնալու արդյունքում:
- Պաստառները պետք է սկսել փակցնել պատուհանի պահի ծայրից: Այս դեպքում, եթե նույնիսկ փոքր անճշտություններ լինեն, ավելի դժվար կլինի դրանք նկատել:
- Կայունության համար սոսնձում են ոչ միայն պաստառի ստորին մասը, այլև պատը: Սակայն շատ կարևոր է չչարաշահել սոսինձը:
- Պաստառները փակցնում են վերևի մասից, աստիճանաբար իջնելով ներքը: Անհրաջեշտ է նաև դրսի կողմից չոր, մաքուր կտորով հարթեցնել պաստառը, ազատվելով օդի պղպջակներից:
- Մինչև պաստառի փակցնելը անհրաժեշտ է վարդակներից հանել սպիտակ տուփիկը, թողնելով միայն պատի անցքերը: Սոսնձելուց հետո դրանք հետ ենք փակցնում:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ