Ննջասենյակ 2017
Սենյակի կահավորումն ու զարդարանքը պատասխանատու, բայց և հաճելի գործընթաց է: Յուրաքանչյուրի համար իր աշխատանքի արդյունքնն արտահայտվում է տան ինտերիերի հարմարավետությամբ. ինչ որ մեկին պետք է չեզոք միջավայր հանգստանալու կամ ուղղակի քնի նախապատրաստման համար, մեկ ուրիշը գերադասում է այնպիսի միջավայր որը թարմություն կներշնչի:
Ննջասենյակի կահավորուման ժամանակակից միտումները հնարավորություն են տալիս ամենատարբեր ճաշակի մարդկանց կահավորել իրենց բնակարանը գեղեգիկ ու հարմարավետ:
Ժամանակակից ննջարանի գունային պալիտրա
Բոլոր ժամանակներում հանրաճանաչ կաթնագույն պալիտրան կորցնում է իր դիրքերը: Դիզայներական նախագծերի ժամանակակից հավաքածուներում մենք ավելի շատ ենք տեսնում ննջասենյակի ձյունափայլ ինտերիեր՝ խտացված մութ երանգներով:
Միևնույն ժամանակ, սենյակում ամբողջ տարածությունը կարող է հագեգած լինել վառ երանգներով, իսկ մուգ շեշտադրումները կանգ առնված կահավորման և դեկորացիայի վրա: Նշենք, որ ակցենտային պատի օգտագործումը, որպես ֆոկուսային կենտրոն, դեռևս օգտագործվում է բազմաթիվ դիզայներների կողմից:
Ձյունաճերմակ դեկորացիա
Վառ ներկապնակը դրական ազդեցություն է թողնում մեր հուզական և ֆիզիկական վիճակի վրա: Սպիտակը հանգստացնում է և ինքնաբերաբար մաքրում է մտքերը: Բացի այդ էլ, գունային սպեկտրի բոլոր մյուս երանգների հետ սպիտակն իդեալական է համադրվում:
Ննջասենյակներում սպիտակի վրա հաճախ տարբեր շեշտադրումներ են անում. մահճակալի կոլորիտային շրջանակ, կամ պարզապես գույնզգույն բարձ, տեքստիլ պարագաներ կամ վառ գծավոր վարագույրներ:
Պետք է հիշել, որ սպիտակ առաստաղը և պատերը մութ հատակի համադրությամբ տարածքը տեսողական ավելի բարձր են դարձնում:
Սև ննջասենյակ
Կոնտրաստային համակցությունները դարձնում են ինտերիերն ավելի դինամիկ, հետաքրքիր և ժամանակակից: Դիզայներական վերջին միտումները բացառություններ չեն արել ննջասենյակի համար, որտեղ մենք վայելում ենք մեր քունը: Մութ մոխրագույն և սև երանգների օգտագործումը թույլ են տալիս շ ընդգծել սենյակի օրիգինալ երկրաչափությունը, կամ շեշտադրել կահույքի որև է կտոր, տեքստիլ տարր և այլն:
Սև և սպիտակ ննջասենյակ. միշտ ակտուալ
Կարելի է օգտագործել հակադիր համակցություններ, թե դեկորացիայի թե կահույքի և թե տեքստիլ դիզայնի դեպքում: Հստակ գծերն ու խիստ ձևերը՝ շեշտադրված մուգ երանգներով, կարող են տարածությունը դարձնել ավելի գրավիչ և էլեգանտ:
Ամբողջովին սև պատ
Սև գույնը հատկապես հետաքրքիր է համադրել փոքր կահույքի հետ՝ փոքրիկ պահարան, որևէ ջահ կամ լամպ և այլն:
Բնության երանգներ բնական նյութերից
Ինտերիերին բնական ոգի հաղորդելու համար շատ հետաքրքիր տարբերակ է բնական փայտի օգտագործումը:
Մահճակալ
Զարմանալի չէ, որ ննջասենյակի կահավորման վերջին միտումներն ուղղված են դեպի մահճակալը: Մահճակալների մոդելների տեսականին ընդունակ է պտտեցնել սովորականից առավել բարդ գնորդի գլուխը 🙂
Անկողնու հենակի օրիգինալ դիզայնը կարող է դառնալ ինտերիերի շրջադարձ: Եթե հյուսվածքով պատը փոխարինելու է անկողնու հենակին և շարունակելու է սենյակի առաստաղը, մի տեսակ բոժոժի պատրանք է առաջանում՝ զարդարված շքեղությամբ ու ինքնատիպությամբ:
Մետաղյա դեկորացիայով մահճակալը երբեք չի դադարում է լինել արդի: Պատկերը «մեղմելու» համար մետաղյա շրջանակը կարող է ծածկված լինել սպիտակ:
Պահարաններ
Ժամանակակից ննջասենյակներում գնալով ավելի շատ են տեղադրվում առանց բռնակների հարթ ճակատամասով պահարաններ: Երբ խոսքը գնում է լայնամասշտաբ ներկառուցված պահարանների մասին, առավել հաճախ ընտրվում են լուսավոր ու չեզոք գույներ՝ սպիտակ և մոխրագույն երանգներով:
Բազմաֆունկցիոնալ տարածություն
Համատեղել ննջարանը մի քանի այլ ֆունկցիոնալ ոլորտների հետ հնարավոր է ոչ միայն ընդարձակ սենյակում: Օրինակ, ունենալու համար համատեղ աշխատավայր կամ մինի-կաբինետ ննջարանի հետ, անհրաժեշտ է շատ քիչ տարածություն: