Ննջասենյակի դիզայն աղջիկ երեխաների համար
Եթե տանը 2 աղջիկ ունեք, սակայն առանձին սենյակներ տրամադրելու հնարավորություն չկա, միակ տարբերակը` սենյակը լավ և ճիշտ ձևավորելն է։ Այս հոդվածում կխոսենք, թե ինչպիսին պետք է լինի 2 աղջիկների համար նախատեսված համատեղ սենյակը։
Ինչպե՞ս նախագծել ինտերիեր դիզայնը ննջասենյակի համար
Յուրաքանչյուր բնակարանում կան անձնական օգտագործման սենյակներ։ Սովորաբար, մենք երեխաների համար առանձնացնում ենք ամենաընդարձակ սենյակն ու ամեն ինչ անում, որպեսզի այն ոչ միայն հարմարավետ լինի, այլև` գեղեցիկ։
Որպեսզի ամեն ինչ ճիշտ և գեղեցիկ լինի, պետք է հաշվի առնել մի շարք պայմաններ. օրինակ, երեխաների տարիքը, բնավորությունն ու հետաքրքրությունները։ Սենյակը պետք է ընդարձակ լինի, որպեսզի երեխաները հատակին խաղալու հնարավորություն ունենան։ Այս ամենի համար պարտադիր չէ, որ տարածքը մեծ լինի. դա արվում է լույսի և տարածության միջոցով։

Օրինակ, դպրոցական աղջիկների համար որքան հնարավոր է շատ դարակներ և պահարաններ են անհրաժեշտ, իսկ մանկապարտեզի տարիքի երեխաների համար` խաղալիքների համար մեծ տարածք։ Սենյակը պետք է ունենա քնելու, խաղալու և աշխատանքային գոտիներ։
Նախքան աղջիկների սենյակի նախագծման անցնելը պետք է հաշվի առնել այս հիմնական կանոնները
- Առաջին հերթին պետք է շատ լուսավորություն ապահովել։ Դա ազդում է երեխաների հոգեբանական առողջության վրա։ Մանկական սենյակի վարագույրները պետք է շատ թեթև լինեն, որպեսզի լույսը լավ ներթափանցի։
- Պետք է երեխաներ ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենան, սենյակը պետք է ընդարձակ լինի, որպեսզի նրանք հոգեբանորեն չճնշվեն։ Երեխաների կահույքը պետք է ամենայն մանրամասնությամբ նախագծել և ընտրել։
- Լավ կլինի օգտագործել երկհարկանի մահճակալ և դարակներ: Սենյակի մեջտեղի հատվածը պետք է որքան հնարավոր է ազատ թողնել։ Վերջինիս շնորհիվ երեխաները չեն ճնշվի և ագրեսիվ դրսևորումներ չեն ցուցաբերի։ Խիտ կահավորված սենյակը երեխայի համար վանդակ է։


Մանկական սենյակի հոգեբանության հիմքերը
Յուրաքանչյուր երեխայի համար մանկական սենյակն ամրոց է, որտեղ նա պետք է ազատություն, վստահություն և պատասխանատվություն ունենա։ Ծնողներն իրենց երեխաներին այդ 3-ը կարող են ինտերիերի միջոցով ապահովել։
Որպեսզի երեխաներն իրենց պաշտպանված զգան, պետք է ունենան անձնական տարածք` դուռ, որի հետևում կարող են թաքնվել բոլորից։ Իսկ երկու աղջիկների համար դա անհրաժեշտ է, որպեսզի միասին զրուցեն և կիսվեն գաղտնիքներով 🙂
Պետք չէ երեխաների ազատությունը սահմանափակել։ Բավական է միայն ընտրել համապատասխան կահույք և աղջիկներին հնարավորության տալ ինքնուրույն ձևավորել սեփական անկյունը։ Աղջիկները կարող են պատերի վրա նկարներ և պաստառներ փակցնել, ինչը պակաս կարևոր չէ սեփական ճաշակի և ստեղծագործական ընդունակությունների զարգացման տեսանկյունից։
Երկու աղջիկների սենյակը պետք է համատեղելի լինի։ Աղջիկները փոքր տարիքից պետք է սովորեն սենյակը մաքուր պահել։ Դա կարող է դրսևորվել անկողինը հավաքելու, գրքերը դասավորելու և դարակը հավաք պահելով։
Գույների ընտրությունը ննջասենյակի դիզայն կատարելիս

Ինչ վերաբերում է գույներին, ապա ինտերիերը, որպես կանոն, պետք է չեզոք գույների մեջ լինի։ Կտրուկ և պայծառ գույները շատ արագ կարող են հոգնեցնել։ Սակայն, շատ ծնողներ համարձակ փորձարկումներ են անում, ինչը ոչ միշտ է լավ արդյունքի հանգեցնում։
Ցանկալի է պատերը պաստառապատել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք հեշտությամբ փոփոխություններ անել։ Պաստառները պետք է աղջիկների հետ ընտրել, քանի որ դիզայնն առաջին հերթին նրանց համար եք ընտրում։ Լավ տարբերակ է աբստրակտ նկարներով պաստառները։ Պատերը չպետք է ուշադրություն գրավեն, բացառությամբ ֆոտոպաստառների, որոնք պետք է երկու աղջիկների դուրն էլ գան։

Պետք չէ մոռանալ նաև հատակի մասին։ Հատակին պետք է փափուկ գորգ լինի, որի վրա կարելի է նստել ու գիրք կարդալ, խաղալ, կամ պարզապես պառկել։ Դիզայնի այդ տարրը կարող է պայծառ ու հագեցած լինել։

Մանկական կահույք ննջասենյակի համար
Կահույքը, ինչպես նաև սենյակի հիմնական մասը, պետք է բաց և չեզոք գույների մեջ լինի։ Առաջին հերթին պետք է լուծել մահճակալների հարցը։ Փոքր սենյակների համար հարմար են երկհարկանի մահճակալները, սակայն, եթե առաստաղը ցածր է, չարժե երկհարկանի մահճակալ օգտագործել։ Երկհարկանի մահճակալների դեպքում աղջիկները ցանկության դեպքում հարկերով կարող են փոխվել։
Եթե աղջիկները երկհարկանի մահճակալների կողմնակից չեն, կարող եք առանձին մահճակալներ վերցնել, բայց դրանք պետք է այնպես դասավորել, որ ներս մտնելիս աչքի չզարնեն։ Ցանկության դեպքում կարելի է պատնեշ դնել, բայց ամեն դեպքում պետք է աղջիկների հետ խորհրդակցել։

Գրասեղանն ու խաղերի համար նախատեսված հատվածը պետք է լինի պատուհանի մոտ, որպեսզի ցերեկային լույս ընկնի։ Որպես օրենք, այդ հատվածում դարակներ են ամրացնում։ Չի կարելի դարակները մահճակալների վերևի հատվածներում կախել։ Յուրաքանչյուր պարագայում, կահույքը պետք է լավ ամրացվի։

Հիմնական սխալները մանկական ննջասենյակի դիզայնում
Օրինակ, չպետք է թույլ տալ, որ երեխաները ցածր մահճակալի վրա քնեն` գրեթե հատակին և տեսնեն աթոռների ոտքերն ու թափթփած խաղալիքները։

Աղջիկների մահճակալները պետք է բավականաչափ լայն լինեն։ Յուրաքանչյուրը պետք է ունենա առանձին պահարան, դարակներ և պատուհանի մոտ ազատ աշխատանքային գոտի։ Ամեն ինչ պետք է թեթև, բարակ և կոկիկ լինի։ Սենյակում պետք է լինի շատ լույս և տարածություն։
Մի մոռացեք, որ աղջիկներին այնտեղ պետք է հարմարավետ լինի ոչ միայն ապրելու և սովորելու համար, այլև մեծանալու։
