Ննջասենյակի դիզայն պրովանս ոճով

nnjasenyaki-design-provans-vochov-1

Ննջասենյակը ձևավորելու համար շատ հարմար է «պրովանս» ոճը. արևային, լուսավոր և ռոմանտիկ: Պրովանս ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է գյուղական, սակայն շատերն այս ոճը դասականի հետ են շփոթում:

Interier.am-ը ներկայացնում է պրովանս ոճով ննջասենյակի ինտերիերի ձևավորման օրինակներ:

Պրովանսը ռոմանտիկ գյուղական ոճ է, որը նաև կոչում են ֆրանսիական քանթրի: Այս ոճը կարծես տեղափոխում է հանդարտ գյուղական կյանք և լի է ֆրանսիական շարմով, այդ իսկ պատճառով այն շատ հարմար է նրանց համար, ովքեր դիզայնի մեջ թեթևությունն և հարմարավետությունն են նախընտրում: Այս ոճով հատկապես հարմար է ձևավորել ննջասենյակները, քանի որ պրովանսը հանգիստ և ռոմանտիկ մթնոլորտ է ստեղծում:

Պրովանս ոճում պաստառներն անընդունելի են, այդ իսկ պատճառով պատերն ու առաստաղը կարող եք հարդարել դեկորատիվ սվաղով կամ փայտե պանելներով: Պատերը պետք է լինեն մի տեսակ հնամաշ տեսքով, նույնիսկ ճաքերով: Հատակի հարցում կարող եք ընտրել սալիկ, մանրահատակ կամ բնական քար, ընդ որում, փայտե ծակույթը պետք է ներկված լինի բաց կամ սպիտակ գույնով:

Պատերին կարելի է նաև ծաղկային նկարազարդումներ անել, իսկ որպես գունային լուծում ընտրել մանուշակագույնը, նուրբ երկնագույնը և իհարկե, սպիտակը: Որպեսզի ննջասենյակն ավելի ջերմ լինի, կարող եք բաց-դեղնավուն շեշտադրումներ անել:

nnjasenyaki-design-provans-vochov-3

Կահույքի հարցում ամեն ինչ պետք է լինի հասարակ և ոչ թանկ, կահույքը կարող է նույնիսկ մաշվածություն ունենալ և ներկը կարող է մասամբ մաքրված լինել: Մահճակալը կարող է լինել երկաթից կամ փայտից, գլխակալով կամ՝ առանց:

Ինչ վերաբերում է լուսավորությանը, ապա պետք է ընտրել հնարավորինս պարզ լուսամփոփներ, պղնձե, ապակյա կամ փայտե ջահեր կամ նույնիսկ լապտերներ:

Տեքստիլը նույնպես պետք է սենյակի ընդհանուր ոճի մեջ լինի: Ցանկալի է վարագույրները լինեն թեթև սատինից կամ բատիստից: Իսկ գործվածքի հարցում հարմար են ծաղկային նախշերն ու ձեռագործ ժանյակները: Սենյակում հարմարավետության համար կարող եք մահճակալի վրա մի քանի բարձ շարել: Այս ոճին բնորոշ են նաև թեթև կիսաթափանցիկ կտորներից հովանիները:

nnjasenyaki-design-provans-vochov-4

Ամփոփելով, պետք է նշել, որ հատակային ծածկույթը պետք է փայտ լինի՝ սպիտակ ներկած, պատերը կոշտ սվաղած, գույները պետք է բաց և պաստելային լինեն, տեքստիլը՝ կոշտ թելքերից, օրինակ, վուշից, վարագույրները՝ բարակ կտորներից, կահույքը պետք է հին լինի և բնության գույներին մոտ կամ սպիտակ ներկած:

Այսպիսի ինտերիերիում որպես աքսեսուարներ կարող եք օգտագործել հին ժամացույց, փայտե շրջանակով հայելիներ, փայտե կենցաղային իրեր ու կերամիկա: Հանգիստ, միատոն պատերը լավ ֆոն են փայտե փորագրազարդ կահույքի, պայծառ տեքստիլի և աքսեսուարների համար 🙂

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ