Ննջասենյակի դիզայն տղա երեխաների համար

nnjasenyaki-design-12

Ննջասենյակի դիզայն ՛՛Նավաստիների երազանքը՛՛

Ինչ երջանկություն է ընտանիքում երկու տղա ունենալը 🙂 Նրանք ամեն ինչ տակնուվրա են անում, դրա համար էլ նրանց  հարմարավետ և անվտանգ սենյակ է անհրաժեշտ։

Դիզայներ վարձելու հնարավորություն ամեն մեկը չէ, որ ունի։ Բայց սենյակը հարմարավետ դարձնելու համար  բազում հնարքներ կան, որոնք յուրաքանչյուրին են հարմար։ Տղաների համատեղ սենյակը պետք է հնարավորինս ընդարձակ լինի, որոշակի  գունային լուծումներով և բնավորության գծերին համապատասխան հատուկ ընտրված ոճով։

Լույսի կարևորությունը ննջասենյակի դիզայն նախագծելիս

Որպեսզի երեխաներն իրենց հարմարավետ զգան, սենյակը պետք է առավելագույնս ընդարձակ  լինի։ Եթե սենյակը մեծ չէ, ապա ընդարձակությունը կարելի է լույսի միջոցով ստանալ:
Արևոտ կողմում մեծ պատուհանները երեխայի սենյակը ավելի ընդարձակ են դարձնում։ Անհրաժեշտ է թեթև և բաց տոների մեջ վարագույրներ  կախել։
Պատուհանագոգերին ծաղիկներ կամ այլ իրեր չպետք է դնել, որպեսզի երեխաները խաղալուց տակնուվրա չանեն։

nnjasenyaki-design-2

Տնային աշխատանքներն անելու հարմար տեղ` պատուհանի դիմաց

Արևի ճառագայթները պետք է առավելագույնս օգտագործել։ Գրասեղանն այնպես տեղադրեք, որ դաս անելիս լույսը երեխայի առջև ընկնի։ Բնական լուսավորությունը ավելի մեղմ է երեխայի աչքերի համար և հաճելի։
Արևի ճառագայթները երեխայի հոգեբանական լիցքաթափման համար շատ կարևոր են։ Եթե բնական լույսը քիչ է, անհրաժեշտ է ավելի շատ ներկառուցված լուսամփոփներ օգտագործել, որոնք պետք է հավասար հեռավորության վրա լինեն (նախընտրելի է շախմատաձև դասավորվածությամբ)։ Հատուկ ուշադրություն պետք է հատկացնել սենյակի աշխատանքային և խաղային հատվածներին։

nnjasenyaki-design-3

Երկու տղաների համատեղ ննջասենյակի դիզայն . լույսի և ընդարձակության համադրություն

Ինչպե՞ս կատարել տարածքի բաժանում ննջասենյակում 

Մանկական սենյակում անհրաժեշտ է առանձնացնել խաղային, աշխատանքային և հանգստի համար նախատեսված գոտիներ։ Ճիշտ է բաժանումը պայմանականորեն է, բայց առաջին հայացքից պետք է նկատվի։ Սենյակը նախագծելիս պետք է հաշվի առնել, որ աշխատանքային և խաղային հատվածները պետք է ընդհանուր լինեն, իսկ հանգստի համար նախատեսված հատվածը յուրաքանչյուրի համար առանձին։

nnjasenyaki-design-4

Տարածի բաժանումը մանկական ննջասենյակում

Աշխատանքային, խաղային և քնելու գոտիներ

Աշխատանքային հատվածը նախատեսված է նրա համար, որ երեխաները դասեր անեն, ծեփամածիկով զբաղվեն և այնտեղ պահեն բոլոր անհրաժեշտ իրերը։ Տեղը  կախված է լուսավորությունից։ Որքան հնարավոր է շատ գաղտնախցիկներ և դարակներ տեղադրեք։

 Խաղային հատվածը պետք է մեծ տարածք զբաղեցնի. հատակից մինչ առաստաղ զինեք մարզասարքերով, իսկ մնացած հատվածներն օգտագործեք խաղալիքները պահելու համար։ Տղաները շատ ուժ ունեն և պետք է էներգիան դուրս հանելու շատ տեղեր ունենան։

Հանգստի և քնելու հատվածը առավելագույնս պետք է հարմարավետ  լինի։ Տարածքը խելամիտ օգտագործելու համար կարող եք երկհարկանի մահճակալ տեղադրել։ Եթե ընտրել եք առանձին մահճակալներ, ապա, դրանք պետք է նույնանման լինեն և գտնվեն որոշակի հեռավորության վրա` ոչ մոտ քան 0,5 մետր։ Այդ հատվածում երեխաները հանգստանում են շրջապատող աշխարհից և միմյանցից։

Սենյակի բոլոր հատվածներում ավելացրեք երեխաների ուշադրությունը գրավող զվարճալի տարրեր՝ նկարներ, տիպեր և այլն։ Նկարների առկայությունը կարևոր է:

Հատակի ծածկույթը պետք է հեշտ լվացվող ու պրակտիկ լինի (օրինակ՝ խցանե ծածկույթով լամինատը), քանի որ սենյակում աղբն անկասկած շատ կլինի։ Հատակը չպետք է սահող լինի, որպեսզի երեխաները վնասվածքներ չստանան։

nnjasenyaki-design-6

Փափուկ խցանե ծածկույթի վրա հաճելի է ոտաբոբիկ խաղալ

Ինչպե՞ս ընտրել գունային գամմա ննջասենյակի դիզայնում

nnjasenyaki-design-7

Գույներն ընտրելիս պետք չէ սենյակը մի գույնով ներկել: Ընտրեք Ձեր սիրելի գույնը և օգտագործեք նաև այդ գույնի երանգները։ Հավակնոտ տղաների համար ավելի լավ է նախապատվությունը տալ սառը երանգներին: Ընտրեք  երկնագույնի և պողպատագույնի երանգները և կանաչ գույնի օգնությամբ հանգստություն մտցրեք։ Հանդարտ երեխաներին աշխուժացրեք հագեցած կապույտ գույնով:

Գույների համադրություն տղաների համար

Մանկական սենյակի ինտերիերը նույն թեմատիկ գույներով ընտրեք, բայց թեթև կոնտրաստով։ Դա տղաների սենյակին յուրօրինակություն կհաղորդի։

Մանկական սենյակի կահույք

Մանկական սենյակի կահույքը պետք է լինի դիմացկուն և անխոնավաթափանց, որպեսզի երկար ծառայի։ Կահույքը չպետք է սուր անկյուններ և կտրուկ ցցված մասեր ունենա։

nnjasenyaki-design-9

Յուրաքանչյուր տղա երազում է երկհարկանի մահճակալի վրա քնել։ Վերցրեք բազմաֆունկցիոնալ և տարողունակ դարակներով կահույք, որպեսզի երեխաներն իրենց իրերը տեղավորելու տեղ ունենան։

Շատ հարմար կլինի անկյունային պահարանը, քանի որ այն տարողունակ է և քիչ տեղ է զբաղեցնում։ Մահճակալները  պետք է դիմացկուն լինեն, իսկ ներքնակները` օրթոպեդիկ, որպեսզի երեխաների մեջքի մկանները ճիշտ ձևավորվեն։

Հարդարման պարագաներ ընտրելիս շեշտը դրեք էկոլոգիապես մաքուր նյութերի վրա` քիչ պլաստիկ և շատ բնական նյութեր։ Բոլոր ծածկույթները պետք է լինեն դիմացկուն և հեշտ լվացվող (քանի որ այդ տարիքի երեխաները սիրում ենք թռչկոտել, վազվզել և նկարել)։

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ