Պատրաստում ենք յուրօրինակ զարդարանքներ
Արդեն վաղուց ավանդույթ է դարձել Նոր տարին դիմավորել նոր խաղալիքներով ու զարդարանքներով։ Ինչու սեփական ձեռքերով չպատրաստել դրանք։ Interier.am-ն առաջարկում է յուրօրինակ խաղալիքներ պատրաստելու հեշտ ու արագ մի քանի տարբերակ։
Տոնածառի խաղալիքներ կարելի է պատրաստել կոճակների, թելերի ու թղթի օգնությամբ։ Եթե ուզում եք տոնածառը զարդարել էկո ոճով, ապա կարող եք օգտագործել պարկացու կամ սովորական կտորներ։
Ամանորյա ֆիգուրներ պատրաստելու և տանական տրամադրությունն ընդգծելու համար պետք է օգտագործել նուրբ ֆետր, ուլունքներ, ժապավեններ, փայլեր։ Եթե լամպն այրվել է, պետք չէ դեն նետել։ Ընդամենը մի քանի հավելում և կստանանք գեղեցիկ զարդարանքներ։
Ամանորյա գլուխգործոցներ կարելի է պատրաստել նաև թղթի օգնությամբ։ Ընդամենը պետք է ցանկանալ ու արդյունքում կունենաք արտասովոր խաղալիքներ։
Եթե ուզում եք տարբերվել, ապա կիրառեք այնպիսի առարկաներ, որոնք երբևէ չեք պատկերացրել դեկորների դերում։ Այս դեպքում հիանալի օրինակ են խցանները, որոնցով կարելի է պատրաստել բազմաթիվ ու բազմատեսակ դեկորներ։ Բավական է խցանները բաժանել երկու հավասար մասերի, սոսնձել ու փաթաթել ժապավենով։ Եթե ուզում եք պատրաստել ավանդական կլոր խաղալիք, ապա խցանները սոսնձեք՝ կենտրոնական հատվածում տեղադրելով առասանակ։
Հիշեք, սեփական ձեռքերով պատրաստված աշխատանքները ջերմություն ու յուրօրինակ տրամադրություն են հաղորդում ինտերիերին։