Նորաձև առաստաղների տեսակները

Ժամանակակից կառուցողական ու հարդարման աշխատանքների նյութերը այնքան բազմազան են, որ լայն ընտրության հնարավորություն են տալիս: Դրանք թույլ են տալիս ցանկացած բան՝ նույնիսկ առաստաղը, վերածել արվեստի ստեղծագործության:
Յուրաքանչյուր առաստաղ ունի իր առանձնահատկությունները, որոնց մասին կարող եք կարդալ այս հոդվածում:

Գիպսակարտոնե առաստաղ

Գիպսակարտոնից կարելի է ստանալ տարբեր ձևերի առաստաղներ՝ լույսերով, կամ առանց լույսերի, նույնիսկ հնարավոր է տարբեր պատկերներ ստեղծել: Գիպսակարտոնը կարելի է և՛ ներկել, և՛ պաստառապատել: Դրա հիմնական առավելությունն այն է, որ ստեղծում է շատ հարթ մակերես և թույլ է տալիս խոռոչներում թաքցնել էլեկտրալարեր ու այլ հաղորդալարեր: Նման առաստաղների վրա հեշտությամբ են տեղակայվում ջահերը: Գիպսակարտոնե առաստաղների միակ թերությունը խոնավադիմացկուն չլինելն է: Իհարկե, գոյություն ունեն նաև խոնավադիմացկուն տարբերակներ, բայց նախընտրելի է չօգտագործել դրանք լոգասենյակներում:
առաստաղ 1

Կախովի առաստաղներ

Կախովի առաստաղները ինչ-որ չափով նման են գիպսակարտոնե առաստաղներին, այսինքն՝ հնարավորություն են տալիս թաքցնել էլեկտրական լարերը, խողովակները: Սակայն ի տարբերություն դրա՝ կախովի առաստաղը կազմված է մեկ հիմքից, և ցանկության դեպքում կարելի է հեշտությամբ դեմոնտաժի ենթարկել ու աշխատանքներ կատարել էլեկտրական լարերի հետ կապված: Նման առաստաղները նպատակահարմար է կիրառել հիվանդանոցներում, գրասենյակներում և այլն:

Ձգվող առաստաղներ

Ձգվող առաստաղները լինում են պաստառային և ՊՎՔ թաղանթից կազմված: Երկրորդ տեսակն ավելի տարածված է, քանի որ գունային լուծումներն անսահմանափակ են: Գործվածքային պաստառները ևս ունեն իրենց առավելությունը, որն է ՝ ներկելու հնարավորությունը:
Ձգվող առաստաղներն առանձնանում են նաև անջրաթափանցիկությամբ և էկոլոգիական մաքրությամբ: Ձգվող առաստաղների դիզայնը բազմազան է, քանի որ պաստառը կարող է լինել փայլուն, անփայլ և նույնիսկ՝ սատինե:

Ձողե առաստաղներ

Մետաղական ձողերը ստեղծում են յուրօրինակ կոմպոզիցիա և կատարյալ հարթ մակերես: Ի դեպ, ձողե առաստաղները կարելի է տեղադրել ինքնուրույն, առանց մասնագետի օգնության: Այսպիսի առաստաղները շատ հարմար են շահագործման համար և չեն քայքայվում, չեն ենթարկվում ջերմության տատանումների և բարձր խոնավության ազդեցությանը:

Պլաստիկե պանելներով առաստաղներ

Այս առաստաղները ոչնչով չեն զիջում ձողե առաստաղներին և բացի այդ, բավակնաչափ գումար են տնտեսում: Սրանք հեշտությամբ կարելի է տեղակայել բնակարաններում:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ