Նորաձև ճաշասեղաններ խոհանոցի համար
Ժամանակակից բնակարաններում կահույքի կարևորությունը շատ մեծ է։ Այն լրացնում է տարածությունը, ստեղծում է հարմարավետություն, իսկ վառ գույները կենդանություն են հաղորդում։
Պետք չէ սահմանափակվել շուկայում եղած կահույքի դիզայնով․ մի փոքր երևակայություն, և խոհանոցը կունենա անհատական ոճ, որը կբարձրացնի տրամադրությունն ու կհաղորդի միայն դրական էմոցիաներ։
Սեղանների ձևերն ու չափերն ընտրեք՝ համապատասխանեցնելով ձեր կյանքի ու բնակարանի ոճին։
Փափուկ կահույքը, բազմոցները, անկյունային նստարաններն ավելի հարմարավետ են ոչ միայն ճաշելու, այլև ժամանակ անցկացնելու համար։
Ժամանակակից նրբագեղությունն ու փայլն ապահովվում են թեթև դիզայնով սեղանի շնորհիվ։
Խոհանոցի համար կարելի է ընտրել նաև ռետրո ոճի կահույք։
Խոհանոցին հնություն հաղորդելու միտումները դեռ շարունակում են նորաձև լինել։ Մի փոքր մաշված տեսք ունեցողղ, նուրբ փիրուզե երանգով սեղանը կատարյալ է այս դեպքում։
Յուրօրինակ լուծում է փայտե հիմքով սեղանածածկը։
Թափանցիկ մակերեսի ու մետաղական հիմքի համադրությունը նույնպես նորաձև է։ Այն ընդգծում է սենյակի ոճայնությունը։
Պետք չէ մոռանալ ջահերի մասին․ դրանք ընդգծում են սենյակի կոնկրետ հատվածն ու առանձնացնում սենյակի մյուս մասերից։
Փոքրիկ խոհանոցի ինտերիերը ևս կարող է լինել գեղեցիկ ու հետաքրքիր։