Ինտերիեր 2018․ նորաձևության միտումները

ինտերիեր 1

Ի՞նչ գույներով հարդարել պատերը, ինչպիսի՞ կահույք գնել, ինչպե՞ս ճիշտ շեշտադրումներ անել՝ նորաձությանը զուգահեռ քայլելու համար։

2018 թվականի նորաձևությունը ենթադրում է վառ ու արտահայտիչ ինտերիեր։ Կարելի է ընտրել համարձակ գունային լուծումներ՝ կարմիրից մինչև վառ կանաչ։ Սա չի նշանակում, որ պետք է հրաժարվել չեզոք երանգներից։

 

Գույներ ու երանգներ

Վարդագույն կվարցն ու երկնակապտավուն երանգներն այս տարի բնորոշ են դեկորատիվ աքսեսուարներին։ Ապակե ծաղկամանները, ջահերն ու գունավոր ապակին այս տարվա նորաձևության անբաժանելի մասն են կազմում։ Բնակարանին հարմարավետություն, հանգստություն ու նրբաճաշակություն են հաղորդում մարմնագույն, մոխրագույն, սև ու սպիտակ գույները։ Դրանք հեշտությամբ համադրվում են վառ գույների հետ՝ ստեղծելով ժամանակակից ու ոճային ինտերիեր։
Բնական կանաչ գույնը հանգստացնում է ու նաև 2018 թվականի ամենանորաձև գույներից մեկն է։ Այն կարելի է կիրառել սպասքի կամ ծաղկամաններում դրված կոմպոզիցիաների տեսքով։

Խորհուրդ է տրվում մանուշակագույնն օգտագործել գործվածքների տեսքով։ Այն բնակարանին շքեղություն կհաղորդի։ Ուրախ ու վառ ինտերիեր ստանալու համար կարելի է կիրառել դեղինի բոլոր երանգները։ Սպիտակն, ինչպես միշտ, չի լքում նորաձևությունը․ այն թեթևություն, պարզություն ու բնականություն է հաղորդում բնակարանին։

ինտերիեր 2

Հատակի ծածկույթներ

Ինչպես նախորդ տարիներին, այժմ էլ հատակի ծածկույթներից առաջատար են համարվում մարմարը, կերամիկական գրանիտն ու բնական քարը։ Նորաձևությունը չի լքում նաև փայտը։ Հետաքրքիր լուծում կարող է լինել մանրատախտակների երկրաչափական դիզայնը։ Ձեռքով պատրաստված ցեմենտային սալիկներն առանձնակի առեղծվածայնություն են հաղորդում։

Պատեր

2018 թվականի շարունակում է նորաձևության մեջ մնալ պատերի ներկումը։ Վերադառնում են նաև էկոպաստառները, որոնք կարող են պատրաստված լինել աբակից, կոկասյան արմավենուց, անթառամից և այլն։

Ինչպիսին էլ լինեն նորաձևության միտումները, հիշեք, որ բնակարանում պետք է իշխի բնականությունը, հանգստությունն ու հարմարավետությունը։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ