Ոճային ինտերիեր ունենալու գաղտնիքները

Ոճային ինտերիեր հասկացությունը չափազանց սուբյեկտիվ է․ դա առաջին հերթին պայմանավորված է ոչ թե ինտերիերի թանկ կամ էժան լինելով, այլ ճիշտ հարդարմամբ։

Ոճային ինտերիեր ստեղծելու համար դիզայներները շեշտը դնում են ոճային իրերի վրա, որոնց մասին կխոսենք այս հոդվածում։

ոճային ինտերիեր 2

Կախովի կահույք

Կահույքով ու դեկորներով ծանրաբեռնված ինտերիերը ոճային լինել չի կարող։ Նորաձև է թեթև, լուսավոր ու չճնշող ինտերիերը, որը լրացնող տարրերից է կախովի կահույքը․ այն մեծ տարածություն չի զբաղեցնում և բացի այդ, ինտերիերն ավելի հետաքրքիր է դարձնում։

Թափանցիկ կահույք

Թափանցիկ կահույքը հեշտությամբ է մուտք գործում ինտերիեր և ուշադրություն է գրավում իր հասարակությամբ։

Կլոր ճաշասեղան

Կլոր ճաշասեղանը մշտապես ոճային է: Այն շատ հարմար է փոքր խոհանոցի ու ճաշասենյակի համար։ Կլոր սեղանները բացի ոճային լինելուց, նաև շատ հարմարավետ են։

ոճային ինտերիեր 3

Հարթ մակերեսով կահույք

Եթե ձեր խոհանոցն աարդեն իսկ հարդարված է դասական ոճով, ապա այս կահույքը ձեզ համար չէ։ Հարթ մակերեսով կահույքի ընտրությունը ոճային ինտերիեր ստեղծելու լավագույն տարբերակներից է։ Դրանք կարող են լինել թաքնված բռնակներով կամ առանց բռնակների՝ մեկ սեղմումով։

ոճային ինտերիեր 4

Նկարներ խոհանոցում

Դիազայներների կիրառած հնարքներից մեկը խոհանոցում նկարների ներմուծումն է։ Բացի նկարներից, կարելի է պատերից կախել լուսանկարներ և այլն։ Ապակեպատ ու գեղեցիկ շրջանակներով նկարները խպաշտպանված կլինեն յուղի ու կեղտի ցայտերից։

ոճային ինտերիեր 5

Կախովի լամպեր

Կախովի լամպերը հասարակ են իրեն կառուցվածքով, սակայն գեղեցիիկ են ու ոճային։

ոճային ինտերիեր 6

Գորգեր

Ոճային են ոչ թե սենյակի ողջ երկայնքով փռված, այլ փոքրիկ, ավելի հարմարավետ գորգերը, որոնք ավելի մատչելի են, քան մեծ գորգերը։

ոճային ինտերիեր 7

Բազմոց-ճոճաթոռ

Բազմոց-ճոճաթոռն ինտերիեր ներմուծելը շատ տարածված ու արդյունավետ հնարք է։

 

Ահա ևս մեկ տարբերակ ինտերիերի ոճայնությունն ընդգծելու համար՝ արհեստական ճյուղերը, որոնք ինտերիերին հետաքրքրություն են հաղորդում։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ