Ինչ կահույք ընտրել. Ինչն է նորաձև 2019 թվականին
Կահույքի ընտրությունը բավականին դժվար է, քանի որ կարող է ընդամենը մեկ սխալ իրի պատճառով խախտվել սենյակի ներդաշնակությունը:
Առաջարկում ենք ծանոթանալ 2019 թվականի ինտերիերի թրենդներին:
Վարդագույնի երանգներ
Նուրբ վարդագույնն ունի բոլոր հնարավորությունները դառնալու տարվա ամենագլխավոր գույնը: Այն հիանալիորեն համադրվում է ինչպես չեզոք, այնպես էլ վառ գույների հետ` մուգ կապույտ, կանաչ, դեղնավուն:

Երկրաչափական պատկերներ
2019 թվականին ինտերիեր մուտք կգործեն երկրաչափական մոտիվները: Էթնիկ ոճից աստիճանաբար անցում է կատարվելու դեպի ասիմետրիկ և ոչ կատարյալ պատկերներին ու ձևերին:

Բնական նյութեր
Բնական նյութերը դեռ շարունակում են մնալ նորաձև: Տարբեր ֆակտուրաների համադրությունները կլինեն ավելի ընդգծված:

Կլոր կահույք
1970-ականներին նորաձև համարվող կլոր կահույքը վերադառնում է ոչ թե որպես ռետրո ոճի տարր, այլ ինտերիերին նրբագեղություն հաղորդելու միջոց:

Մետաղե իրեր
Մետաղն ինտերիերում կարող է ունենալ նոր ու անսպասելի կիրառումներ: Ոսկին, արույրը, սևացրած բրոնզը և այլ փայլուն նյութերը կծառայեն ոչ թե միայն կահույքի մաս, այլ որպես դեկորի առանձին տարրեր:

Հնաոճ իրեր
Այս տարի նույնպես վինտաժային կահույքը կմնա իր բարձր դիրքերում: Շատերն են ցանկանում իրենց բնակարանում ունենալ հնություն ունեցող իրեր, որոնք յուրօրինակություն կհաղորդեն ինտերիերին:
