Օդակլանիչ սարքեր

odaklanich-sarqer-5

Շատերը խոհանոցի կահույք պատվիրելիս նախատեսում են նաև ձեռք բերել օդակլանիչ սարքեր, քանի որ վերջիններս օդը մաքրում են գոլորշիներից, քաղցկեղածին նյութերից և այլն:

Օդակլանիչ սարքի բացակայությունը կարող է բացասաբար անդրադառնալ տվյալ տան բնակիչների առողջության վրա: Այժմ շուկայում առաջարկվում են բազմազան օդակլանիչ սարքեր, որոնց հետաքրքիր դիզայնը լիովին կարող է համապատասխանել Ձեր ինտերիերին:

Օդակլանիչ սարքերի դասակարգումը

Օդակլանիչ սարքերի մոդելները տարբերվում են տեխնիկական բնութագրերով՝ ֆիլտրերի ու օդափոխիչների տեսակներով, հզորությամբ, և իհարկե՝ դիզայնով:

Վերջիններս դասակարգվում են ըստ տեղադրման և օդի մաքրման եղանակի:

  • Ըստ տեղադրման եղանակի, օդակլանիչ սարքերը լինում են պատին ամրացվող, ներդրվող, կախովի և կղզիացված:
    Պատին ամրացվող մոդելները հաճախ յուրահատուկ դիզայն են ունենում:
    Ներդրվողները տեղադրվում են գազօջախի վերևում, իսկ հիմնական մասը թաքնվում է խոհանոցային պահարանում կամ բուխարու գմբեթում:
    Կախովի օդակլանիչ սարքերը հարթ մակերեսով սովորական օդակլանիչներն են՝ տեղադրված կախովի դարակի կամ պահարանի տակ:
    Կղզիացված մոդելներն ամրացվում են առաստաղին և նախատեսված են ընդարձակ խոհանոցների համար, որտեղ վառարանն ու գազօջախը տեղադրված են կենտրոնում:
  • Ըստ օդը մաքրելու եղանակի, օդակլանիչ սարքերը լինում են հոսանուտ և շրջանառու:
    Հոսանուտ օդակլանիչ սարքերն օդը մաքրում են հեռացման ռեժիմով՝ աղտոտված օդը նետելով օդափոխիչ հորան: Այս եղանակն ամենաարդյունավետն է, քանի որ ապահովում է օդի որակյալ մաքրում:
    Շրջանառու օդակլանիչներն աշխատում են հատուկ ածխային ֆիլտրերով, որոնք վերամշակում, մաքրում են աղտոտված օդն ու հետ ուղարկում: Ֆիլտրող ռեժիմով աշխատող օդակլանիչ սարքերի տեղադրումը զգալիորեն հեշտ է, իսկ օդի մաքրման որակը՝ ցածր:

Յուրահատուկ դիզայնով օդակլանիչ սարքեր

Հայտնի արտադրողներն առաջարկում են յուրահատուկ դիզայնով օդակլանիչ սարքեր, որոնք ինքնին ինտերիերի առանձին միավոր կարող են դառնալ: Դրանց պատրաստման համար օգտագործվում են տարբեր նյութեր՝ փայտ, գունավոր ապակի և մետաղ: Այսպիսի օդակլանիչ սարքերը կարող են հիշեցնել ապակե լուսամփոփ կամ հսկայական աչք: Հայ-թեք ոճի շատ օդակլանիչ սարքեր կարելի է նմանեցնել տիեզերանավի առեղծվածային տարրերի: Առաջին հայացքից ոչ բոլորը կգուշակեն, որ այդ գեղեցիկ ու նորաձև շինվածքը ոչ միայն ինտերիերի գեղեցիկ տարր է, այլև օդի մաքրման հուսալի մեխանիզմ:

Դիզայներական լուծումներով օդակլանիչ սարքերի նկարագիր

Cooker Hood Elica Bubble օդակլանիչ սարքը հիշեցնում է պատին կպած օճառի պղպջակ կամ հսկայական աչք, որը հսկում է կերակուր պատրաստելու ընթացքը 🙂

odaklanich-sarqer-1

Գնդաձև արտասովոր օդակլանիչի ներսում թաքնված են ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք ապահովում են շինության օդի փափկությունն ու ֆիլտրումը: 60 սմ տրամագծով մոդելը ներկայացված է սև ու սպիտակ գունային համադրությամբ: Ածուխե լցանյութով այլումինե հզոր ֆիլտրերը հիանալի մաքրում են աղտոտված օդը: Տվյալ մոդելն առավել համապատասխանում է մոդեռն և հայ-թեք ոճերին:

Այս լուսամփոփ-ջահը պատրաստված է չժանգոտվող պողպատից և ապակուց: Կախովի գունդը կատարում է միաժամանակ լուսատուի և օդակլանիչի դեր: Մոդելի լայնությունը 465 մմ է, բարձրությունը՝ 345 մմ, ունի 28 Վտ հզորությամբ չորս հալոգեն լամպ: Ապակե գունդը հեշտությամբ կարելի է իջեցնել և մաքրել:

odaklanich-sarqer-2

Elica Juliette մոդելի օդակլանիչը հիանալի համադրվում է մոդեռն ոճի խոհանոցին, բայց կարող է զարդարել նաև դասական ոճի ընդարձակ խոհանոցը: Ըստ ամրացման եղանակի, կղզիացված է, ըստ մաքրման եղանակի՝ շրջանառու: Վերջինս ներկայացված է երկու գույնով՝ կանաչ և փղոսկրի գույն:

odaklanich-sarqer-3

Օդակլանիչը լուսավորվում է 20 Վտ հզորությամբ երկու հալոգենային լամպերով, ցանկության դեպքում կարելի է ավելացնել ևս չորսը:

Եվ այսպես, խոհանոցը տան ամենահարմարավետ անկյունն է, որտեղ ընտանիքը շատ ժամանակ է անցկացնում՝ ինչպես կերակուր եփելով և ուտելով, այնպես էլ պարզապես շփվելով: Այս իսկ պատճառով ինտերիերի յուրաքանչյուր դետալ, կենցաղային տեխնիկայի յուրաքանչյուր առարկա  պետք է ներդաշնակի խոհանոցի ոճին, երբեմն էլ՝ համադրի դեկորատիվ և օգտակար գործառույթները: Ժամանակակից դիզայներական օդակլանիչները կենցաղային տեխնիկայի ինքնուրույն բաղադրիչներ են և լրացնում ու զարդարում են ժամանակակից խոհանոցի ինտերիերը 🙂

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ