10 գեղեցիկ սարքեր, որոնցով կարելի է խոնավեցնել օդը
Հաճախ սենյակների օդի խոնավությունը նվազում է, իսկ չոր օդը թուլացնում է իմունիտետն ու վատացնում մաշկի վիճակը: Կահույքն ու հատակի ծածկույթը նույնպես խոնավության բացակայությունից տուժում են, քանի որ փայտյա մակերևույթները կարող են ճաքճքել:
Այս դեպքում հարկավոր է խոնավացնել օդը՝ իրավիճակը կայունացնելու համար:
Հիշեցնենք, որ օդի նորմալ խոնավություն է համարվում 40-60%-ը:
Օդը կարելի է խոնավացնել գեղեցիկ հարմարանքների միջոցով, որոնց ընտրանին ներկայացնում ենք այս հոդվածում:
Ճապոնական հայտնի ընկերությունը թողարկել է Stick խոնավացուցիչը: Թեթև ու կոմպակտ այս հարմարանքը թողարկվում է պաստելային գույներով, ունի պարզ գործածություն (անհրաժեշտ է ուղղակի դնել ջրով լցված բաժակի մեջ): Այսպիսի խոնավացուցիչը կարող եք վերցնել ու տանել ուր ցանկանաք:
Ճապոնացի դիզայներ Շին Օկադան նոճու բարակ տախտակներից պատրաստել է նրբագեղ խոնավացուցիչ: Սարքն աշխատում է ոչ թե էլեկտրական հոսանքով, այլ բնական շոգիացմամբ. բավական է ընդամենը ջուր լցնել:
Ուլտրաձայնային Bort BLF-220-1 խոնավացուցիչը ծաղկաման է հիշեցնում, պատրաստված է փայլատ շերտով պատված բարձրորակ կերամիկայից, ունի ռելիեֆային ծաղկանկար և հարմար է ցանկացած ինտերիերի: Այս սարքը կարող է ութ ժամ անընդմեջ անաղմուկ աշխատել:
Շտադլեր Ֆորմ ընկերության առաջարկած երեք ծիծաղելի ոտիկներով այս խոնավացուցիչ սարքն այլմոլորակային է հիշեցնում 🙂
Stadler Form Oskar խոնավացուցիչը թողարկվում է տարբեր գույներով, ունի գիշերային ռեժիմ և ավտոմատ անջատիչ:
Cloud and Co ընկերությունը թողարկել է շշաձև հատուկ գեղագիտական խոնավացուցիչ, որն ունի ապակե տակդիր, ինչը թույլ է տալիս հետևել ջրի մակարդակին:
«Պլյուսմինուսնոլ» ընկերության մասնագետներից Նաոտո Ֆուկասավան մշակել է Version III խոնավացուցիչի մինիմալիստական դիզայն: Նրբագեղ ու ֆունկցիոնալ այս սարքը կսազի ժամանակակից բնակարաններին:
Air-O-Swiss E2441A օդի խոնավացուցիչն արժանացել է ինդուստրալ ոլորտի դիզայնի RED DOT DESIGN AWARD 2008 բարձրագույն պարգևին: Սարքն ունի հատուկ լողափամփուշտ, որը միաժամանակ և՛ դիզայնի մասնիկ է, և՛ աշխատանքի ռեժիմի ինդիկատոր: Դրանից բացի, ներսում կա հակաբակտերիալ ֆիլտր, որը ներծծում է ջուրն ու ֆիլտրում օդը:
Իտալական II Coccio Design ընկերության որոշ դիզայներներ մշակել են կերամիկական խոնավացուցիչներ, որոնք կարելի է ամրացնել մարտկոցին: 9 առարկաներից բաղկացած հավաքածուն ստացել է Il Coccio Design Edition անունը:
Իսկ Դուք ո՞ր խոնավացուցիչն եք նախընտրում: