Գեղեցիկ ինտերիեր. օգտագործում ենք շատ գույներ
Այս անգամ սովորում ենք՝ ինչպես ունենալ գունագեղ ինտերիեր, որը միաժամանակ շատ նրբաճաշակ կդիտվի 🙂
Ինչու՞ օգտագործել գույներ
Տունն այն վայրն է, որտեղ մենք ուզում ենք հաճելի ժամանակ անցկացնել, հետևաբար այն պետք է մեզ դրական էմոցիաներ փոխանցի և ուրախ միջավայր ստեղծի:
Նման ննջասենյակն ինչ խոսք, միշտ դրական էմոցիաներ կհաղորդի, միչնույն ժամանակ չի հոգնեցնի:
Գույների ճիշտ համադրությունը փոքր-ինչ բարդ ու պատասխանատու գործ է, միշտ պետք է ժամանակին կանգ առնել և չափը չանցնել: Սակայն, ճիշտ ընտրության դեպքում, անգամ ամենաանհամադրելի պարագաները հնարավոր է համադրել:
Մի պատի ակցենտավորում
Շատ հարմար է շեշտադրումը դնել մեկ պատր վրա: Փորձեք այն ներկելով դարձնել ավելի գունեղ, կամ օգտագործել տարբեր գունավոր պարագաներ:
Նույն ուղղությամբ շարեք գույները
Ենթադրենք՝ գնել եք դեղին լամբ: Ի՞նչ անել… կարող եք շատ յուրահատուկ կերպ լուծել այս հարցը: Լամպին ավելացրեք մի քանի միանման լամպ և շարեք վերջիններս նույն ուղղույթմաբ: Արդյունքը ապշեցնող կլինի:
Մի քանի միանման գույներ օգտագործեք
Միշտ հիշեք, անգամ անհամադրելի գույները հնարավոր է համադրել: Եթե երեխայի սենյակը գունավոր պատեր ունի, ապա պետք է նույն գույնի կահույք կամ դեկորի պարագաներ կիրառել:
Իրար մոտ գույներ օգտագործեք
Եթե չեք ցանկանում, գերակշռող գույն ունենալ, ապա փորձեք գույնին մոտ գույն ընտրել: Օրինակ, կարող եք կապույտին համադրել ավելի բաց կամ մուգ կապույտ, փիրուզագույն գույները:
Ընտրեք հակառակ գույներ
Եթե ոչ մոտ, ապա հակառակ գույներ օգտագործեք: Օրինակ, սպիտակի հետ համադրեք սևը, դեղինի հետ՝ կապույտը, իսկ կարմիրի հետ՝ սպիտակը:
Գունավոր գրքեր ու ամսագրեր կիրառեք
Եթե չեք ցանկանում պատերը ներկել, ապա հրաշալի տարբերակ է նման գրապահարանի օգտագրոծումը, որը միշտ նորաձև կթվա 🙂