Պատրաստում ենք օրիգինալ ժամացույց
Ժամացույցն այն աքսեսուարն է, որը կարող է զարդարել ցանկացած սենյակ: Պատի ժամացույց պատրաստելն այնքան էլ դժվար չէ, բավական է ընդամենը ազատություն տալ երևակայությանն ու ունենալ լավ ճաշակ: Ցանկացած խանութից կարելի է գնել ժամացույցի պատրաստի մեխանիզմ, ձևավորել և ունենալ ինքնատիպ ժամացույց: Ներկայացնում ենք այդպիսի ժամացույցի մեկ օրինակ, որպեսզի պատկերացնեք, թե որ ուղղությամբ կարելի է աշխատել:
Ժամացույց պատրաստելու համար մեզ պետք է՝
- Ասեղնագործական փայտյա շրջանակ (пяльцы),
- Ֆետր,
- Փայտյա կոճակներ,
- Փայտյա դեկոր,
- Ստվարաթուղթ,
- Վուշե գործվածք,
- Ժամացույցի մեխանիզմ,
- Սոսնձի թերմոատրճանակ:
Առաջին հերթին վերցնում ենք ասեղնագործության շրջանակն ու մեջը ֆետր հագցնում:
Տվյալ դեպքում ընտրել ենք շոկոլադագույն ֆետր՝ շրջանակի բնական մակատեսքն ընդգծելու և թվերին փոխարինող կոճակներն ընդգծելու համար:
Ստվարաթղթից շրջան ենք կտրում, որը լինելու է ժամացույցի հետևի մասը:
Ստվարաթուղթը փաթաթում ենք վուշե գործվածքով: Ծայրերը ծալում ենք ու սոսնձում ստվարաթղթի ետևի կողմին:
Կափարիչը դնում ենք շրջանակի մեջ ու սոսնձում:
Քանոնի օգնությամբ նշում ենք կենտրոնն ու ժամացույցի մեխանիզմի համար բացվածք անում:
Բացվածքը պետք է լինի շրջանակի ուղիղ կենտրոնում:
Տեղավորում ենք 12, 3, 6, 9 թվերը նշող խոշոր կոճակներ:
Վերցնում ենք մյուս թվերը ցույց տվող կոճակները:
Համաչափ հեռավորության վրա տեղադրում ենք խոշոր կոճակների արանքում: Երկու փոքր կոճակ՝ երկու խոշոր կոճակների արանքում, համապատասխանաբար 1-2, 4-5, 10-11:
6 և 9 թվերի միջև դնում ենք որևէ դեկոր:
Դեկորը սոսնձում ենք թերմոատրճանակով: Ժամացույցի մեխանիզմը դնում ենք նախապես բացված անցքում:
Դասավորում ենքլաքները:
Կարևոր է. սլաքները պետք է լինեն բավական երկար, որպեսզի պտտվելիս չկպնեն կոճակներին ու դեկորին:
Ահա այսպես կարելի է ժամացույց պատրաստել ասեղնագործության սովորական շրջանակից: Ժամացույցը պատրաստ է, մնում է տեղադրել մարտկոցիկներն ու ամրացնել պատին: