Ամառային տրամադրություն ապահովող ծաղիկներ․ խոլորձ (օրխիդեա)

ծաղիկներ

Interier.am-ն առաջարկում է ծանոթանալ ամառային տրամադրություն ապահովող ծաղիկներին, որոնցից մեկին՝ խոլորձին, կանդրադառնանք մեր այսօրվա հոդվածում։
Օրխիդեան շատ գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ լուրջ խնամք պահանջող ծաղիկ է հատկապես եթե ծաղիկը հողով լի անոթի մեջ է։ Որպեսզի օրխիդեան երկար ժամանակ կարողանա ապահովել վառ ու գունավոր տրամադրություն, պետք է ճիշտ ընտրել ծաղկամանը, որում ապրելու է։
Ծաղկամանը կարող է լինել ապակուց, կերամիկայից և պլաստիկայից։ Ծաղկամանի մեծությունը պետք է համապատասխանի ծաղկի չափերին, արմատները պետք է ազատ լինեն ու չկպչեն պատերին։ Նախընտրելի են այս դեպքում թափանցիկ ծաղկամանները, որպեսզի արևի լույսը հասանելի լինի արմատներին։

 

Խոլորձը ջրելու կանոնները

Խոլորձի աճն ու ծաղկումը պայմանավորված է ջրելու ճիշտ պայմաններով։ Իհարկե, ամեն ինչ կախված է նաև ծաղկի տեսակից։ Օրինակ՝ կան տեսակներ, որոնց դեպքում հողը պետք է լինի խոնավ, իսկ որոշ դեպքերում՝ չոր։
Ջրելու կանոննները պայմանավորված են նաև ջերմաստիճանով, լուսավորությամբ, ծաղկամանի չափերով և այլն։ Պետք է նշել, որ խոլորձներն ավելի լավ են դիմանում խոնավության պակասին, քան դրա ավելցուկին։ Դրանք պարբերաբար ջրելու կարիք է լինում հատկապես ակտիվ աճի ժամանակ։ Ջրի քանակը կարելի է պակասեցնել ծաղկունքի շրջանից հետո և ձմռանը, երբ լույսը քիչ է և բնակարանում ցուրտ է։
Երբ ընկնում է վերջին ծաղիկը, բույսին պետք է հանգիստ տալ․ տեղափոխել կիսամութ տարածք ու պահել 24 աստիճան ջերմության պայմաններում։

 

Ջերմաստիճան

Այս բույսի շատ տեսակներ կարողանում են հարմարվել սենյակային պայմաններին։ Ցերեկը ջերմաստիճանը պետք է լինի 18-27 և 13-24 համապատասխանաբար։
Շատ կարևոր է ջերմաստիճանային փոփոխությունները պահպանել, ինչը կնպաստի բույսի աճին։

Այժմ գիտեք, թե ինչպիսին պետք է լինի խոլորձի ծաղկամանը, ինչպես պետք է այն խնամել, որպեսզի արդյունքում ունենաք առողջ ու գեղեցիկ ծաղիկներ։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ