5 հետաքրքիր պահարանային լուծումներ նախասրահի համար

պահարան 1
Հին ու նորակառույց բնակարանների հատակագծում շատ փոքրիկ տեղ է հատկացվում նախասրահներին։ Երբեմն նախասրահներն այնքան փոքր են լինում, որ անգամ փոքրիկ պահարան տեղադրելն էլ անհնար է լինում։
Այս հոդվածում առաջարկում ենք ծանոթանալ նախասրահների 5 հետաքրքիր տեսակներին։

Կեռիկներ
պահարան 2

Կեռիկները հիանալի կերպով կարող են փոխարինել պահարաններին։ Դրանք կարելի է ծառայեցնել վերնահագուստը, անձրևանոցներն ու պայուսակները կախելու համար։ Պլաստմասսայե կամ երկաթե կեռիկները նախասրահն ավելի հարմարավետ են դարձնում։ Կեռիկները կարող են լինել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ ձողին ամրացված։

Կախիչներ
պահարան 3

Կախիչներն ամենապարզ ու ամենահարմար տարբերակն են հագուստները կախելու համար։ Դրանք կարող են լինել ինչպես մետաղից, պլաստմասսայից ու փայտից, այնպես էլ մի քանի նյութերից կառուցված։ Ընտրությունը պայմանավորված է բնակարանի դիզայնով։ Հատկապես շատ հարմար են պատի կախիչները, որոնք նաև դեկորատիվ դեր են կատարում։

Դարակներ
պահարան 4

Ընդարձակ սենյակի խաբկանք ստեղծելու համար դիզայներները շատ հաճախ փորձում են լուծումներ գտնել դարակաշարերի միջոցով։ Դարակները ոչ միայն զարդարում են ինտերիերը, այլև ամենօրյա գործածության իրերը պահպանելու հիանալի միջոց են։ Դարակների ու նաև կեռիկների շնորհիվ իրերը կարելի է այնպես տեղավորել, որպեսզի ազատ հատակի հաշվին մեծանա փոքրիկ նախասրահի տարածքը։

Նստարաններ
պահարան 5

Նստարանները անփոխարինելի դեր են կատարում նախասրահներում և օգնում են ստեղծել հանգստի հարմարավետ անկյուն։ Դրանց միջոցով կոշիկներն ու արկղերով հագուստը գտնում են իրենց տեղը։ Բացի այդ, նստարան-պահարանները դեկորատիվ դեր են կատարում՝ նախասրահը դարձնելով առավել հարմարավետ ու գեղեցիկ։

Արկղեր ու զամբյուղներ
պահարան 6

Կոշիկների ու հագուստի համար նախատեսված արկղերը կարելի է թաքցնել նստարան-պահարանների տակ կամ դարակներում։ Շատ հարմար են նաև ծղոտե զամբյուղները, որոնք հեշտորեն ներմուծվում են քանթրի ու պրովանս ոճերում։ Արկղերի ու զամբյուղների անվիճելի առավելություններից է դրանք հեշտ կարգավորելու հատկությունը։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ