Պահարանների դիզայն. գեղեցիկ և յուրօրինակ լուծումներ

Փոքր սենյակներում իրերը պահելու համար մշտապես տարածքը չի բավականացնում, այդ իսկ պատճառով պետք է յուրաքանչյուր սանտիմետրը ճիշտ օգտագործել։ Այս պարագայում պատի վրա տեղակայված դարակները կարող են լավագույն լուծումը լինել, իսկ առավելությունն այն է, որ պահարաններ կարող եք նաև ինքներդ պատրաստել։ Այս անգամ կանդրադառնանք դարակների տեղադրման հետաքրքիր գաղափարներին։

Պահարանների դիզայն. ինքնաշեն դարակներ

Ամենահասարակ դարակի համար անհրաժեշտ է ընդամենը մեկ շերտ ԼՓՏՍ (ЛДСП լամինացված փայտատաշեղային սալիկ) և երկու բարձակ։ Լավ ամրակապի և հզոր բարձակի առկայության դեպքում, այն կարող է մինչև 50 կգ կշիռ պահել։ Հզոր բարձակները շատ դիմացկուն են, բայց դրանք երևացող են, իսկ դեկորատիվ բարձակները հարմար են միայն մանր-մունր իրերի համար։

Բետոնե պատին ամրացնելու համար ստանդարտ  6 x 60 մմ չափի դյուբել-մեխեր են օգտագործում։ Ավելի հուսալի է դարակները կախել անկերների վրա։

Եթե պատը գիպսաստվարաթղթից է, ապա բարձակները տեղադրվում են հատուկ դյուբելների վրա (թիթեռնիկներ, անձրևանոցներ)։ Ընդ որում, առավելագույն ծանրաբեռնվածությունը զգալիորեն իջնում է: Այս դեպքում արդեն չի կարելի ծանր գրքեր դնել։

Պահարանների դիզայն. օգտագործում ենք յուրաքանչյուր անկյունը

Ինտերիերը գեղեցկացնելու հարցում հաճախ մեզ օգնության են գալիս դարակները, որոնք սենյակին և՛ ինքնատիպ ոճ են հաղորդում, և՛ օգնում շատ իրեր տեղավորելու հարցում:

 Դարակներ բազկաթոռի վերևամասում

Եթե քոթեջում եք ապրում, կարող եք դարակներն աստիճանի երկայնքով դասավորել։

Զուգարանում զուգարանակոնքի ետևի հատվածը չի օգտագործվում, սովորաբար, այնտեղով խողովակներ են անցնում։ Եթե այնտեղ նեղ դարակներ տեղադրենք, դրանք ոչ մեկին չեն խանգարի, իսկ կենցաղային քիմիան պահելու դարակը բոլորին էլ պետք է 😉

  փակոցափեղկերով դարակներ

Գրքերի համար պահարանները բնակարանին յուրահատուկ գեղեցկություն ու շունչ են հաղորդում:

Հորիզոնական գրադարակների համար անհրաժեշտ են ամրակներ կամ կողային պատեր։ Այդ պատճառով էլ հաճախ կիրառում են ուղղահայաց, անկյունագծային և անկյունային փոքրիկ դարակներ:

Մանկական սենյակում գրքերը տեղավորելու համար գրասեղանի վերևամասում ամուր և հուսալի դարակներ են կառուցում, որպեսզի բոլոր գրքերը հնարավոր լինի տեղավորել։

գրքերը պահելու հետաքրքիր գաղափար

Դեկորատիվ դարակներ

Դեկորատիվ դարակները նախատեսված չեն ծանր իրեր պահելու համար։ Վերջիններս օգտագործվում են ծաղիկները, նկարները տեղադրելու և ինտերիերը գեղեցկացնելու համար։

Ամրացնելու համար պարտադիր չէ բարձակներ օգտագործել։ Դրանք կարող են ճոպաններով ամրացվել առաստաղին կամ պատին:

 պահարան-ծառ

գույների կոնտրաստային համադրությունը դարակն ինտերիերի գլխավոր տարրը կդարձնի

Պետք է հաշվի առնել, որ դարակները, առանց դռների պահարանները, և հյուրասենյակում պատի երկայնքով տեղադրված դարակներն իրերով լցնելու դեպքում շատ տգեղ կդիտվեն։ Այդ իսկ պատճառով էլ հյուրասենյակում դարակների կիրառումը պետք է դեկորատիվ բնույթ կրի 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ