Պանորամային պատուհաններն ինտերիերի դիզայնում

պանորամային պատուհան 1

Առաջարկում ենք ծանոթանալ պանորամային պատուհանների կիրառությանն ինտերիերի դիզայնում։
Հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհանները գեղեցիկ են ու գրավիչ։ Դրանց շնորհիվ սենյակները լուսավոր են լինում տարվա ցանկացած եղանակին։ Որքան պատերը հարդարված են լինում բաց գույնով, այնքան ավելի պայծառ է թվում ինտերիերը։
պանորամային պատուհան 2
Շատերը կարծում են, որ մեծ պատուհանների պատճառով սենյակում ջերմությունը չի պահպանվում, սակայն այժմյան որակյալ ապակիները թույլ են տալիս կորուստը հասցնել նվազագույնի։
պանորամային պատուհան 3
Շատ կարևոր է հաշվի առնել այն, թե ինչ տեսարան է բացվում պատուհանից։ Պանորամային պատուհանը ստեղծում է պատի բացակայության տպավորություն։
պանորամային պատուհան 4
Ճիշտ է, այս պատուհանները թանկ քմահաճույք են, բայց արդյունքում արդարացվում է բարձր գինը։ Պատկերացրեք, թե ինչպիսին կլինի ինտերիերը թափանցիկ ապակիների ֆոնի վրա։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ