Պատրաստում ենք փափուկ պարկ-աթոռ սեփական ձեռքերով
Ի՞նչը կարող է լինել առավել հարմարավետ, որքան փափուկ պարկ-բազկաթոռը։ Փափուկ լցանյութի շնորհիվ բազկաթոռն ընդունում է մարմնի ձևն ու ապահովում հարմարավետությունը։ Բացի այդ, այն անվտանգ է, չունի սուր անկյուններ, ուստի կարելի է կիրառել նաև մանկական սենյակներում։ Երեխաների համար պատրաստվում են հատուկ բազմոցներ տարատեսակ պատկերներով՝ կենդանիների, գնդակների ձևով և այլն։
Այդպիսի հրաշք բազկաթոռներ կարելի է պատրաստել նաև սեփական ձեռքերով։
Մեզ անհրաժեշտ են՝
Կտոր – ներքին պաստառապատման համար։ Ցանկալի է, որ այն լինի սպիտակ գույնի։
Կտոր- արտաքին պաստառապատման համար
Կոճակներ
Լցանյութ- պենոպլաստե գնդիկներ
Կարի մեքենա
Գծագրական թուղթ ձևվածքի համար
Մատիտ, կավիճ, քանոն, գնդասեղ
Պատրաստում ենք միջին չափի բազկաթոռ տանձաձև կառուցվածքով։ 1,5 մ լայությամբ կտորից ներքին պաստառապատման համար մեզ անհրաժեշտ է 3,5 մ կտոր, իսկ արտաքինի համար՝ 3,6 մետր։ Ճարմանդների երկարությունը համապատասխանաբար՝ 40 և 60 սմ։ Հարկավոր է նաև 1մ3 լցանյութ։
• Նկարին համապատասխան ձևվածք ենք անում։
• Ներքին պաստառի համար անհրաժեշտ կտորը կթնում ենք ու կարերն արդուկով հարթեցնում ենք։ Այնուհետև կարի մեքենայի օգնությամբ կարերն ամրացնում ենք։
Միացնում ենք կտորային հատվածներն այնպես, որ ստանանք պարկանման կառուցվածք, ապա տեղադրում ենք 40 սմ երկարությամբ ճարմանդը։ Նույն ձևով պատրաստում ենք նաև արտաքին պաստառը՝ տեղադրելով 60 սմ երկարությամբ ճարմանդ։
Պաստառներն անցկացնում ենք իրար մեջ, լցանյութը լցնում ենք պարկ-աթոռի ներքին աստառի մեջ ու ճարմանդներով փակում։ Չի կարելի լցանյութը լցնել առանց արտաքին շերտն անցկացնելու, քանի որ հետո դժվարություն կառաջանա այն անցկացնելու հարցում։
Մեր գեղեցիկ պարկ-աթոռը պատրաստ է։