Պաստառնե՞ր, թե՞ ներկ. Ինչպես ճիշտ ընտրություն կատարել

պաստառներՄեր օրերում կան պատերի հարդարման համար նախատեսված բազմաթիվ ու բազմատեսակ նյութեր: Չնայած ընտրության լայն հնարավորությանը՝ ամենատարածվածը ներկերն ու պաստառներն են:
Եթե կանգնել եք ընտրության առջև ներկել թե՞ պաստառապատել, ապա մենք կօգնենք Ձեզ ճիշտ որոշում կայացնել:
Ի տարբերություն ներկի` պաստառների օգնությամբ կարելի է թաքցնել պատերի թերությունները, անհարթությունները: Բացի այդ, պաստառները սենյակներին հաղորդում են ջերմություն ու հարմարավետություն: Իհարկե, կան այնպիսի ներկեր, որոնց միջոցով նույնպես կարելի է նույն արդյունքը ստանալ, սակայն դրանք քիչ են:
Պաստառների միջոցով կարելի է սենյակում ստեղծել հանգիստ մթնոլորտ, որն ինտերիերն ավելի տաքուկ ու մտերմիկ կդարձնի:
Պաստառները հեշտ սոսնձվում են, ինչի համար մասնագիտական կարողություններ պետք չեն:
Պաստառների միջոցով կարելի է ապահովել նաև ձայնամեկուսացումն ու ջերմամեկուսացումը: Սա այնպիսի առավելություն է, որի համար արժե նախապատվությունը տալ պաստառներին:

Ներկի առավելությունները
պաստառներ
Ներկը լայն ընտրության հնարավորություն է տալիս գունային առումով: Բացի այդ, ներկերը կարելի է միախառնել ու ստանալ այլ հետաքրքիր երանգներ:Ներկը նպատակահարմար է կիրառել նաև այն բնակարաններում, որտեղ կան երեխաներ ու կենդանիներ: Այս դեպքում պատերը լվանալն ավելի հեշտ է, քան նորից պաստառապատելը: Ներկված պատերից հնարավոր է հեռացնել ոչ միայն կեղտը, այլև գրիչի և յուղի հետքերը:
Ներկը նաև պատերը ժամանակ առ ժամանակ թարմացնելու հնարավորություն է տալիս բոլոր նրանց, ովքեր նախընտրում են փոփոխություններ անել ոչ միայն դեկորների միջոցով: Ներկված պատերի ամենակարևոր առավելությունն այն է, որ դրանք պահպանվում են երկար ժամանակ՝ ի տարբերություն պաստառների, որոնք 4 տարին մեկ թարմացում են պահանջում:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ