Պաստառներ պատերը գեղեցիկ հարդարելու համար

pastarner-5

Գեղեցիկ հարդարված պատերը բնակարանի ինտերիերի անբաժան մասն են կազմում: Դուք կարող եք ներկել պատերը կամ էլ դիմել ամենաօպտիմալ տարբերակին` պաստառապատմանը։

Պաստառների առավելություններն ու թերությունները

Ինչպես բոլոր նյութերը, այնպես էլ պաստառներն ունեն առավելություններ և թերություններ։ Պաստառների գլխավոր առավելությունն այն է, որ դրանք կարող եք կիրառել տարբեր պայմաններում, բացի այդ էլ այն ծախսատար չէ։

Պաստառները  հնարավորություն են տալիս թաքցնել մանր ճաքերն ու սենյակն արագորեն գեղեցկացնել։ Գոյություն ունեն ամենատարբեր գույների, ձևերի ու ոճերի պաստառներ, որոնք ունենում են տարբեր որակներ։ Վերջիններս երկար չեն կարող ծառայել և որոշ ժամանակ հետո դրանք պետք է փոխել, քանի որ արևի ճառագայթներից պաստառները փչանում են, ևխոնավությանը չեն դիմանում: Սակայն այս ամենից զատ, գոյություն ունեն նաև խոհանոցի լվացվող պաստառներ 🙂

Գույնի ընտրություն

Երբ որոշում եք պատերը պաստառապատել, մեծ ուշադրություն դարձրեք գույնին։ Բնակարանի տարածքը տեսողականորեն ընդարձակելու համար ընտրեք բաց և բեժագույն երանգներ, իսկ փոքրացնելու համար՝ դարչնագույն կամ մուգ։ Բացի այդ, գույնի ընտրությունից է կախված տան մթնոլորտը և Ձեր հոգեբանական առողջությունը, քանի որ գույները կարող են մարդկանց վրա դրական և բացասական ազդեցություն թողնել։

Եթե տան պատուհանները հյուսիսային կողմի վրա են, խորհուրդ է տրվում սառը երանգների պաստառներ օգտագործել: Օրինակ, ընտրություն կատարել երկնագույն, կանաչ կամ կապույտ գույների մեջ։

Եթե պատուհանները հարավային կողմին են նայում, ապա տաք երանգներ են պետք։ Մեծ տարածքով սենյակների համար օգտագործում են խորը և հագեցած պաստառներ, իսկ փոքր տարածքով սենյակների համար (խոհանոց)՝ առավել լղոզված։

Պաստառների գունային գամման պետք է համադրել վարագույրի երանգների հետ: Որոշ դեպքերում կարելի է կիրառել կոնտրաստային անցումներ և համադրություններ` սենյակում գոտիներն առանձնացնելու նպատակով։

Կապույտ կամ կանաչ գույները տարբեր լուսավորության դեպքում տարբեր ազդեցություն կարող են ունենալ, դրա համար էլ պետք է այնպես անել, որ գույները սառը չլինեն։ Կարմիր գույնը ժամանակի ընթացքում կարող է նյարդայնացնել։

Գույների ներդաշնակ համադրությունները

pastarner-2

Պաստառներն, անկասկած, թաքցնում են պատերի թերությունները։ Այս առումով ավելի լավ է վերցնել բծավոր պաստառներ։ Բայց դասական ոճի սիրահարներին այս ոճը դուր չի գա: Միագույն հարթ պաստառները հարմար են միայն հարթ մակերևույթների համար։ Առավելագույն արդյունքի հասնելու համար պաստառներին կարող եք լուսավորություն ավելացնել:

Սենյակի բարձրությունը տեսողական ավելացնելու համար պատերի վրա հորիզոնական նկարներ են օգտագործում։ Գծավոր պաստառներ ընտրելիս պետք է հաշվի առնել դրանց լայնությունը, որը տարբեր կերպ է ազդում տարածության տեսողական ընկալման վրա։

Փոքր տարածքով բնակարարաններում հարմար չէ օգտագործել խոշոր պատկերներով պաստառներ, քանի որ վերջիններս տեսողականորեն տարածքը փոքրացնում են։ Պետք է վերցնել մանր պատկերներով կամ լղոզված ուրվագծերով պաստառներ, որոնք կծածկեն պատի մանր թերությունները։

Համակցում

Եթե դիզայնի մեջ օգտագործելու եք մի քանի տեսակի պաստառներ, ապա կարևոր է դրանց ճիշտ համադրությունը։ Գոյություն ունեն պաստառների համակցման 6 հիմնական միջոց.

Ուղղահայաց գծեր

Անհրաժեշտ է նույն լայնության պաստառներ գնել` կոնտրաստային ծաղիկներով կամ նույն գույնի երանգներով։

pastarner-3

Հորիզոնական գիծ

Այս դեպքում պաստառի մի տեսակը պակցնում եք պատի ներքևի հատվածում (օրինակ 1-1,5 մ), իսկ մնացած մակերեսի համար օգտագործում եք մյուս պաստառը։ Կարող եք տարբեր տեսակի պաստառներ համադրել:

pastarner-4

Ներդիրներ, նկարներ և պաննո

Կարող եք ցանկացած երկրաչափական պատկերների տեսքով պաստառներ ձևավորել և դրանք տեղադրել շրջանակի մեջ։

pastarner-5

Մեծ ներդիրներ

Մեծ ներդիրներով պաստառներով հնարավոր է պատերը զոնավորել օրինակ, տարածված է մահճակալի գլխամասի տարածքն ընդգծել։

pastarner-6

Կտորներով համակցում

Եթե ունեք հարուստ երևակայություն և լավ դիզայներական ընդունակություններ, ապա կարող եք ներդաշնակ դիզայն ստանալ տարբեր պաստառներով։ Այդ հարցում կարևորը չափը չանցնելն է։

pastarner-7

Անհարթությունների և դուրս պրծած հատվածների ընգծում

Ոմանք թաքցնում են անհարթությունները, իսկ ոմանք էլ՝ ընդգծում։ Կամարներն ու գիպսաստվարաթղթե նիշաները կարելի է ընդգծել պաստառների օգնությամբ։

pastarner-8

Եզրազարդեր և անցումներ

Բնակարանի պատերը ձևավորելու և ավելի արտահայտիչ դաձնելու համար գոյություն ունեն հատուկ եզրազարդեր։ Պաստառները կարող ենք սոսնձել ոչ միայն ուղղահայաց, այլև՝ հորիզոնական և գծերը միմյանցից առանձնացնել եզրազարդերով։ Այդպես պաստառապատում են մեծ տարածքները, որպեսզի տեսողականորեն փոքրացնեն դրանք։ Եզրազարդերով տարածությունը հեշտ է առանձնացվում։ Գործի դնելով երևակայությունը եզրազարդերի օգնությամբ հետաքրքիր դիզայն կարող եք ստանալ։

Հարակից սենյակների համար պաստառներ կարող եք ընտրել այնպես, որ գույների անցումները սահուն լինեն, բայց որոշ դեպքում ողջունելի են նաև կոնտրաստային խաղերը։ Ցանկացած դեպքում պաստառների համակցումը հետաքրքիր է, իհարկե, այն պետք է կահույքի և դեկորային տարրերի հետ ներդաշնակ լինի։

Պաստառները տարածում ունեն դեռ վաղ ժամանակներից, և շատերը նախընտրում են պատերը հարդարել հենց այդ եղանակով։ Հետևելով մեր խորհուրդներին Ձեզ կհաջողվի հիանալի ինտերիեր ստանալ 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ