Պաստառների տեսակներ. նշանակությունը և կիրառությունը

pastarneri-tesaknere-1

Պաստառները պատերի հարդարման տարածված ծածկույթներից են: Պաստառների տեսակները տարբերելու համար պետք է մի քանի կարևոր կանոններ իմանաք: Շատերը պաստառներ ընտրելիս առաջնորդվում են տեսքով, ոչ թե տվյալ պաստառի առանձնահատկություններով: Այսօր կօգնենք Ձեզ սենյակին համապատասխան պաստառներ ընտրել:

Պաստառների տեսակները

Պաստառներ ընտրելիս, պետք է նույն խմբաքանակի գլանափաթեթներից վերցնել, քանի որ տարբեր խմբաքանակներում, պաստառների գույնը կարող է թեթևակի տարբերվել:

Թղթե պաստառներ

Թղթե պաստառները ամենամատչելի և տարածված տարբերակն են: Դրանք ամբողջությամբ թղթից են պատրաստվում, կարող են լինել միաշերտ (սիմպլեքս) և երկշերտ (դուպլեքս): Շատ հաճախ թղթե պաստառները հարթ են լինում, բայց հանդիպում են նաև ռելիեֆային թղթե պաստառներ:

pastarneri-tesaknere-2

Առավելությունները

    • Էժան են:
    • Էկոլոգիապես մաքուր են, կարող եք օգտագործել մանկական սենյակում և ննջասենյակում:
    • Շնչող են:
  •  Հեշտ են սոսնձվում:

Թերությունները

    • Օգտագործման առավելագույն ժամկետը 5 տարի է, դիմացկուն չեն:
    • Խոնավադիմացկուն չեն:
    • Պատկերները արևից խամրում են:
    • Հոտերը ներծծում են:
  • Լվացվող չեն:

Պաստառների որակը կախված է խտությունից. 1 քառակուսի մետրի հաշվարկով, որակյալ պաստառները պետք է 110-140 գրամ քաշ ունենան:

Ֆլիզելինային պաստառներ

Ֆլիզելինային պաստառները պատրաստված են ֆլիզելինից, ըստ էության դրանք թղթե պաստառներ են ՝ գործվաքային թելքերով:

pastarneri-tesaknere-3

Առավելությունները

    • Թղթե պաստառների համեմատ բարձր դիմացկունություն ունեն:
    • Շնչող են:
    • Չորանալուց հետո չեն նստում:
    • Խոնավանալուց չեն ուռչում:
    • էկոլոգիապես մաքուր են, դիմացկուն:
    • Հեշտ են սոսնձվում, պետք է միայն պատը սոսնձել:
  • Շատ հարմար են պատերի և առաստաղի հարդարման համար:

Եթե ֆլիզիլինե պաստառների հիմքին փրփրացված վինիլ է քսված, ապա այդ պաստառները ներկվող են:

pastarneri-tesaknere-4

Անվնաս են առանց վինիլի շերտի ֆլիզելինային պաստառները, որոնք ավելի թանկ արժեն: Անվտանգ պաստառները պետք է նաև ГОСТ 6810-2002 հավաստագիր ունենան:

Վինիլային պաստառներ

pastarneri-tesaknere-5

Վինիլային պատառները փրփրեցված վինիլի ծածկույթով են: Հիմքի նյութը՝ թուղթն ու ֆլիզելինն են: Դրանք կարող են լինել և հարթ և ռելիեֆային, ինչպես նաև մետաքսատպության ոճով:

pastarneri-tesaknere-6
                                    Մետաքսատպությամբ վինիլային պաստառներ

Առավելություններ

    • Խոնավադիմացկուն են, կարելի է լվանալ և մաքրել (փաթեթի վրա պետք է նշված լինի): Այս պաստառները շատ հարմար են խոհանոցի և նախասենյակի համար:
    • Գույնը երկար են պահպանում:
    • Հաճախ մարդիկ մակերևույթի անհարթությւնները քողարկելու համար ռելիեֆային նկարներով պաստառներ են ընտրում:
  • Վինիլային ներկվող պաստառների տեսակներ կան, որոնք մինչև 10 ագամ կարելի է ներկել:

Թերություններից մեկն այն է, որ շնչող չեն, այդ իսկ պատճառով չարժե մանկական սենյակում կամ ննջասենյակում օգտագործել:

pastarneri-tesaknere-7

Ակրիլային պաստառներ

Ակրիլային պաստառները արտաքնապես վինիլային պաստառներին են նման: Մակերեսը փրփրացված ակրիլից է: Քանի որ, ակրիլի բարակ շերտով են պատրաստվում, քիչ դիմացկունություն ունեն: Ակրիլի փոշեպատումը կետային միջոցով է արվում, ինչի շնորհիվ, դրանք շնչող են:

Բնական պաստառներ

Բարձրակարգ հյուրասենյակների պաստառները բնական նյութերով են պատրաստվում. խցանից, միաշերտ նրբատախտակից, ջութից, ծղոտից, ջրիմուռներից, բամբուկից: Հիմնականում հիմքը թղթից է, բայց հանդիպում են նաև ֆլիզելինային հիմքով:

pastarneri-tesaknere-8

Բնական նյութերով գլանափաթեթները 91 սմ լայնություն և 5.5 կամ 10 մ երկարություն ունեն: Այս պաստառները փակցնելիս ստանդարտ սոսինձ են օգտագործում: Թղթե հիմքով պաստառները փակցնելիս, սոսինձը քսվում է պաստառի վրա, իսկ ֆլիզելինային հիմքով պաստառները փակցնելիս սոսինձը քսում են պատի վրա: Եթե պաստառները ծանր են, ապա սոսինձը քսվում է և պաստառին և պատին:

    • Բնական նյութերը հարմարավետ ինտերիեր են ստեղծում, իսկ շոշափելիս շատ տաք են:
    • էկոլոգիապես մաքուր են:
  • Փոշուց պաշտպանելու համար հատուկ տոգորանյութով են ծածկվում;

pastarneri-tesaknere-9

Թերություններից են.

    • Խոնավադիմացկուն չեն: Հիմքի ներկը ջրային հիմքով է, ինչի պատճառով, թրջվելիս, կարող են գունազրկվել
    • Դժվար են սոսնձվում
    • Եթե տանը կատու եք պահում, պետք է ուշադիր լինել, որպեսզի չճանկռեն:
    • Քանի որ, թանկ են, սովորաբար, այդ պաստառներով մեկ պատն են ներկում, կամ էլ զոնավորման համար են օգտագործում:
    • Փակցնելիս կցակարերը երևում են:
  • Վառ գույները կարող են գունավորումը մի քանի ամսվա ընթացքում կորցնել:

Բնական պաստառները մաքրելիս, խոնավ լաթ պետք չի օգտաործել, պետք է մաքրել միայն փոշեկուլով կամ երկար խավ ունեցող խոզանակով:

Ապակեպաստառներ

պաստառների-տեսակները-9Ապակեպաստառները հարմար են նորակառույցների, ինչպես նաև գրասենյակների համար: Նրանք էկոլոգիապես մաքուր են են և բարձր աստիճանի ամրություն ունեն: Ի տարբերություն ապակեբամբակի, դրանք հպվելուց չեն ծակծկում:  Պատերն այդ պաստառներով պատելուց հետո խորհուրդ է տրվում ներկել լատեքսային կամ ջրային հիմքով ներկերով:

Առավելությունները.

    • Երկարադիմացկուն են և մաշակայուն:
    • Ծառայում են մոտ 30 տարի, անհրաժեշտության դեպքում կարող եք վրայի նեկը թարմացնել շուրջ 15 ագամ:
    • Կայուն են ճաքերի նկատմամբ:
    • Ապակեթելը չի այրվում, չի վախենում ջրից կամ ծխից:
  • Միկրոօրգանիզմների,սնկերի ու բորբոսի համար պարարտ հող չեն ստեղծում, այդ պատճառով վերացնում են ալերգիայի պատճառները:

Որպես թերություն կարելի է նշել պատկերնեի ոչ մեծ ընտրությունը: ամենատարածված տեսակներն են խսիրը, եղևնին, շեղանկյունը: Պատերը տեսքից բավականին սառն են ստացվում:

Տեքստիլ պաստառներ

Գործվածքային պաստառների մակերևույթը պատրաստված է բնական նյութերից (մետաքս, վուշ, բամբակ, թավիշ,  ջութ): Հիմքը կա թղթից է, կամ ֆլիզելինից: Արտադրելիս մշակվում է հակաստատիկ և հակահրդեհային լուծույթով: Ծածկույթը երբեմն պատրաստվում է սինթետիկ գործվածքից, ինչը խնամքն ավելի հեշտացնում է. այն անհրաժեշտության դեպքում կարելի է մաքրել փոշեկուլով:

պաստառների-տեսակները-10

    • Շքեղ, հարուստ և էքսլյուզիվ տեսք ունի:
    • Աբողջովին էկոլոգիապես մաքուր նյութերից է պատրաստված:
    • Վուշի հիմքով որոշ տեսակի պաստառներ հականեխիչ հատկություններ ունեն:
    • Անկրկնելի արտաքին տեսք: Շատ հաճախ այն օգտագործում են արևելյան ոճի ինտերիերի մեջ:
    • Արևի ազդեցության հանդեպ կայուն են, ջերմա և ձայնամեկուսիչ են:
  • Կան տեսակներ, որոնք լայն են, ինչը թույլ է տալիս առանց կցակարի ծածկույթ ստանալ:

Թերություններից են փոշու, կեղտի, հոտերի, խոնավության և տնային կենդանիների հանդեպ ցածր կայունությունը: Այս պաստառները թանկ են և սոսնձելու համար փորձառու մասնագետ է պետք:

Մետաղական պաստառներ

պաստառների-տեսակները-11

Այս պաստառները հարմար են հայ-տեք ոճի ինտերիերի համար:

    • Գեղեցիկ արտաքին տեսք ունեն
    • Դեկորատիվ շերտը բարակ ալյումինե փայլաթիթեղից է պատրաստվում, ինչի շնորհիվ էլ մաշակայուն են:
    • Ժամանակի ընթացքում արևի ճառագայթների ազդեցությունից չեն գունազրկվում,
    • Հեշտ են լվացվում,
    • Լավ ձայնամեկուսացում ունեն
  • Գինը բավական թանկ է:

Հեղուկ պաստառներ

Առաջին հայացքից հեղուկ պաստառները կարելի է հեշտությամբ շփոթել կառուցվածքային սվաղի հետ, բայց դրանք կազմությամբ տարբեր են: Հեղուկ պաստառների արտադրության մեջ որպես հիմնական բաղադրիչ ոչ թե ավազ է օգտագործվում, այլ ցելյուլոզա; Դեկորատիվ տեսք տալու համար օգտագործում են դեկորատիվ թելքեր, փայլիկներ և բնական ներկանյութեր:

պաստառների-տեսակները-14

Հեղուկ պաստառները փոշու տեսքով են վաճառվում, որը օգտագործելուց առաջ ջրով բացում են; Այս պաստառների գինը կախված է խառնուրդի դեկորատիվ մասնիկներից, որքան պայծառ է, այնքան՝ թանկ:

Առավելությունները.

    • Քսելուց կցակարեր չկան,
    • Յուրահատուկ ռելիեֆային կազմություն են ստեղծում,
    • Պատերը հարթեցնում են՝ կրճատելով հարդարման վրա ծախսվող ժամանակը,
    • Պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից,
    • Հականեխիչ հատկություններ ունեն, փոշի չեն կլանում,
  • 6-8 տարի կարող են ծառայել:

Պաստառները պետք է թողնել 48 ժամ չորանան: Դրանք խոնավ տարածքներում խորհուրդ չի տրվում օգտագործել:

Ֆոտոպաստառներ

Ֆոտոպաստառները կարող են տարատեսակ նկարներով լինել՝ ամբողջ պատով մեկ: Դրանք սոսնձելու համար շատ հաճախ ինքնակպչուն հիմք են օգտագործում:

պաստառների-տեսակները-15

Պաստառների գրեթե բոլոր տեսակներն էլ ուսումնասիրեցինք, մնում է ընտրեք այն ինչ Ձեզ է հարմար:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ