Պատերի ժամանակակից հարդարում դեկորատիվ սվաղով

դեկորատիվ սվաղ 1

Բնակարանի հարդարման վերջին փուլում շատ հաճախ մտածում ենք՝ ինչպես գեղեցիկ հարդարել պատերը։ Դեկորատիվ սվաղը համարվում է պատերի հարդարման տարածված տարբերակներից մեկը։ Այսպիսի սվաղը պահանջում է առանձին գիտելիքներ ու ստեղծագործական մոտեցում։
Ներկայացնում ենք դեկորատիվ սվաղի հիմնական առանձնահատկությունները, առավելություններն ու թերությունները։

դեկորատիվ սվաղ 2

Դեկորատիվ սվաղի առավելություններն ու թերությունները

  • Դեկորատիվ սվաղն առանձնանում է իր յուրօրինակությամբ
  • Սվաղի ծածկույթն էկոլոգիապես մաքուր է
  • Ամուր է ու դիմացկուն փոշու և կեղտի ազդեցություններին
  • Դեկորատիվ սվաղը կեղտը հեշտությամբ մաքրելու հնարավորություն է տալիս
  • Այս սվաղով պատված պատերն ունեն բարձր ձայնամեկուսացում

Բացի առավելություններից, դեկորատիվ սվաղով պատերի հարդարումն ունի նաև թերություններ
Այսպիսի սվաղը դժվարությամբ է մաքրվում պատերից
Այնքան էլ մատչելի չեն

Դեկորատիվ սվաղի տեսակները

Դեկորատիվ սվաղը լինում է երկու տեսակի՝ էքստերիերային ու ինտերիերային։ Ըստ կազմության՝ դեկորատիվ սվաղը բաժանվում է 4 խմբի՝ սիլիկատային, հանքային, սիլիկոնային ու ակրիլային։

Սիլիկատային սվաղը հիմնականում օգտագործվում է շենքերի արտաքին սվաղի համար։ Առանձնանում են իրենց ամրությամբ ու դիմացկունությամբ։

դեկորատիվ սվաղ 3
Հանքային սվաղը համարվում է ավելի մատչելի։ Այն կազմված է սովորական ցեմենտից և ունի սպիտակ գույն․ այդ իսկ պատճառով ներկման կարիք ունի։

դեկորատիվ սվաղ 4
Սիլիկոնային սվաղի կազմության մեջ կա մեծ քանակությամբ խեժ, որն այն դարձնում է ավելի ամուր խոնավադիմացկուն։
դեկորատիվ սվաղ 5

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ