Պատերի դրվագատախտակներն ինտերիերում

պանելներ 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պատի դրվագատախտակները (պանելներ) բացի գեղեցիկ լինելուց, ունեն նաև բազմաթիվ գործառույթներ՝ լարերը, պատերի թերությունները թաքցնելուց մինչև ձայնամեկուսացում և ջեռուցում։ Դրվագատախտակները հիանալի միջոց են պատերի կառուցվածքը փոխելու և ինտերիերին հետաքրքրություն հաղորդելու համար։

Interier.am-ը ներկայացնում է դրվագատախտակների տարատեսակ կիրառումներն ինտերիերում։

Պատերի դրվագատախտակները լինում են փայտից, պլաստիկայից, մետաղից, ապակուց և այլ նյութերից, որոնք միմյանցից տարբերվում են ոչ միայն նյութով, որից պատրաստվում են, այլև դիզայնով։
Պատերի մոդուլային դրվագատախտակներն ուղղանկյունաձև են (հաճախ նաև ունենում են նախշեր կամ այլ հարդարումներ՝ կտորային, պաստառային և այլն): Դրանք կարող են լինել կողք կողքի կամ ազատ տարածություններ թողնելով, պատի վերին կամ ստորին հատվածներում և այլն։

 

Փայտե դրվագատախտակներ

 

պանելներ 2

պանելներ 3

Պատերի դրվագատախտակների տարածված տարբերակներից են փայտե կամ պլաստիկե վագոնկաները (միմյանց կիպ կպած նեղ տախտակներ):

 

Պլաստիկե պանելներ և վագոնկա

 

պանելներ 5

պանելներ 4

 

Պլաստիկե 3D դրվագատախտակներ

 

Պլաստիկան հնարավորություն է տալիս ստանալու դեկորատիվ և հետաքրքիր լուծումներով 3D դրվագատախտակներ։

պանելներ 6

պանելներ 7

պանելներ 8

Շուկայում վաղուց կան նաև ակուստիկ և ձայնամեկուսիչ տարբերակներ, որոնք նպատակահարմար է օգտագործել ձայնագրման ստուդիաներում, իսկ բնակարաններում կիրառվում են գեղեցիկ հարդարում ստանալու նպատակով։

Շատ հաճախ դրվագատախտակներն օգնում են խուսափել ավելորդ խնդիրներից։ Օրինակ՝ շատ ավելի հեշտ է լոգասենյակը հարդարել դրվագատախտակներով, քան սալիկներով, որոնք պատերի նախապատրաստում են պահանջում։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ