Բնակարանի վերանորոգում. պատերի հարդարում պլաստիկ պանելներով

բնակարանի-վերանորոգում-պլաստիկ-պանելներով-պատերի-հարդարում-9

Լոգասենյակն ու պատշգամբով լոջան տան ամենակարևոր մասերից են, չնայած, որ մարդն այնտեղ այնքան էլ շատ ժամանակ չի անցկացնում։ Այդ հատվածների համար պետք է ընտրել ամենադիմացկուն նյութերը: Հաճախ բաղնիքի կամ պատշգամբի հարդարման համար ՊՎՔ (ПВХ) պանելներ են օգտագործում, որի մասին էլ այսօր խոսելու ենք։

Պլաստիկե վագոնատախտակի յուրահատկությունները

բնակարանի-վերանորոգում-պլաստիկ-պանելներով-պատերի-հարդարում-6
Լոգասենյակի համար պլաստիկե պանելներ:

Պլաստիկե պանելները շատ դիմացկուն են, այդ իսկ պատճառով էլ վերջերս դրանք լայն տարածում են ստացել։ Բացի այդ, դրանք գնային առումով էլ թանկ չեն և, համեմատաբար, ավելի արագ են մոնտաժվում։ Օգտագործելով պլաստիկե պանելներ, անգամ ամենափոքր լոգասենյակը տեսողականորեն ավելի մեծ ու հարմարավետ կդառնա։

Բնակարանի վերանորոգում. պատի պանելների ընտրություն

բնակարանի-վերանորոգում-պլաստիկ-պանելներով-պատերի-հարդարում-7Ընտրելիս հատուկ ուշադրություն դարձրեք պանելների ելուններին և նախշազարդերին։ Դա անհրաժեշտ է, քանի որ այդպիսի տարածքում ցանկացած ճեղք և անհարթություն հանգեցնելու է բորբոսի և կեղտի առաջացմանը։

Ինչ վերաբերում է գույնին, ապա կան բազմաթիվ տարբերակներ: Տարածված է հատկապես կարմրա-դարչնագույն գիպսը, բայց կան նաև ծաղիկներով, ծառի, քարի և մարմարի նմանակումով պանելներ։

Տիրապետելով ներքոնշյալ տեղեկատվությանը, լոգասենյակի պանելենրն ինքներդ էլ կարող եք տեղադրել։

Բնակարանի վերանորոգում. անհրաժեշտ գործիքներ

Լոգասենյակը վերափոխելու համար Ձեզ անհրաժեշտ են՝ պլաստիկե պանելներ (վագոնատախտակ), պլաստիկե անկյունակներ (մոլդինգներ,) սովորական  և առաստաղային շրիշակներ, մետաղական կավարամած կամ հիմնակմախքի համար նախատեսված չորսուներ, պտուտակներ, կցակներ, պանելի համար նախատեսված սոսինձ, պտուտակադարձիչ, հարթաչափ, հորատիչ կամ գայլիկոնիչ, խցաբութակ-մեխեր, մանր ատամներով ձեռնասղոց, մատիտ, չափերիզ և անկյունաքանոն ինչպես նաև հերմետիկ, որպեսզի կցվածքներից խոնավությունը չքաշի։

bnakarani-veranorogum-plastik-panelnerov-pateri-hardarum-5Անհրաժեշտ է ընտրել պանելներն ամրացնելու տարբերակները: Դա կարելի է անել պտուտակներով, կցակներով կամ սոսնձով։ Նշենք, որ պանելները սոսնձելուց հետո, հաջորդ վերանորոգման ժամանակ շատ դժվար կլինի այն պոկել։

Պտուտակների դեպքում աշխատանքն ավելի ժամանակատար է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պտուտակադարձիչ։ Այս տարբերակն ընտրելով, պետք է հիմնակմախքի մեջ փայտյա չորսուներ օգտագործեք` նախապես հակասեպտիկով մշակելով։

Օպտիմալ տարբերակը կցակներն են։ Դրանք հատուկ բռնակներ են, որոնք մտնելով կավարամածի մեջ, պանելները հուսալի ամրացնում են։ Մոնտաժն արագ է լինում` անհրաժեշտ  է միայն մետաղական կավարամածն ամրացնել։

Կավարամածի մոնտաժ

Կավարամածի համար պետք են 1×3 սմ-անոց փայտյա չորսուներ կամ էլ ՊՎՔ (ПВХ) պանելների համար նախատեսված հատուկ պլաստիկե պրոֆիլներ։ Որպեսզի պատերն ավելի ամուր լինեն, կավարամածի առաջին ձողը պետք է ձգվի հատակի երկայնքով, իսկ  յուրաքանչյուր հաջորդը` 40-60 սմ հեռավորության վրա։ Պետք է  պարտադիր պանելների եզրերում (առաստաղի մոտ կամ այլ տեղում, եթե իհարկե, պատերն ամբողջ երկայնքով չեք պատելու) ձող ամրացնել։ Նախքան ուղղահայաց չորսուներն ամրացնելն անհրաժեշտ է պատի վրա գծանշում անել։ Այնուհետև հորատիչով պատի մեջ անցք բացեք և խցաբութակներով (дюбель) ձողն ամրացրեք։ Եթե պատի վրա խորություններ կան, մի կտոր փայտ պետք է դնել, որպեսզի հարթ լինի։

Մոլդինգների և անկյունակենրի տեղադրում

բնակարանի-վերանորոգում-պլաստիկ-պանելներով-պատերի-հարդարում-8
Պլաստիկե մոլդինգների տեսակներ:

Պատային պլատիկե պանելների համար կան մոլդինգներ, որոնց օգնությամբ կարելի է մոնտաժի ժամանակ թաքցնել միացման կետերն ու անկյունները։ Հատակի կցվածքը, սովորաբար ծածկվում է շրիշակով, իսկ առաստաղի համար գոյություն ունեն առաստաղային մոլդինգներ։ Պլաստիկե համալրումների բոլոր տեսակները դիտեք ստորև ներկայացրած նկարներում։

Լոգասենյակում պանելների ամրացում

բնակարանի-վերանորոգում-պլաստիկ-պանելներով-պատերի-հարդարում-10

Պատային պլաստիկե պանելների տեղադրումը սկսվում է մուտքի այն հեռավոր անկյունից, որն անմիջապես աչքի է ընկնում։ Ստանդարտ ՊՎՔ (ПВХ) վագոնատախտակները 2,7 և 3 մ երկարություն ունեն և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ կարող եք ձեռնասղոցով սղոցել դրանք։ Պանելը տեղադրում ենք կողային մոլդինգի մեջ և հակառակ կողմից ամրացնում ենք կավարամածին։

Երկրորդ և հաջորդող պանելները պետք է դնեք նախորդի մեջ։ Վարդակներ կամ անջատիչներ տեղադրելու համար պանելների մեջ անցք փորեք և վրայից ամրացրեք պլաստիկե տուփը: Սովորաբար վերջին պանելը լայնությամբ չի համապատասխանում և այն ևս պետք է կտրեք։

Որպեսզի կցվածքներն առավելագույնս հերմետիկ լինեն, տեղադրելուց առաջ դրանց եզրերն անհրաժեշտ է ամրացնել սիլիկոնային հերմետիկով։ Դա հատկապես կարևոր է անել լոգասենյակի պատերին։

Բնակարանի վերանորոգում. պատշգամբի հարդարում

bnakarani-veranorogum-plastik-panelnerov-pateri-hardarum-4

Պատշգամբը պանելներով պատելու համար  պետք է դրսի կողմից վինիլային սայդինգով երեսպատել։ Նախքան պլաստիկե պանելներ տեղադրելը, պետք է համապատասխան ջերմաստիճան ապահովել, ինչի համար անհրաժեշտ է պատշգամբը ապակեպատել։ Այս առումով հաճախ օգտագործվում են շարժական ալյումինե ապակեկապոցներ, որոնք, ի տարբերություն պլաստիկե պատուհանների, շարժական են։ Պլաստիկե ապակեկապոցներն անհրաժեշտ է ամուր հիմքի վրա դնել, այլապես դրանք երկար չեն ծառայի։

Պետք է նաև բոլոր ճեղքերի և անցքերի տաքացում և հերմետիզացում անել։ Սովորաբար այդ նպատակով օգտագործում են հանքային բամբակ կամ պենոպլաստ։ Բոլոր ճեղքերին քսեք ցեմենտից խառնուրդ, շինարարական փրփուր և հերմետիկ։ Չմոռանաք հատակն ու առաստաղը տաքացնել։

Սովորաբար, մետաղական կավարամածը տեղադրովում է 40-60 սմ քայլի վրա, այն ամրանում է պատի և դռան պարագծով, որպեսզի կախված անկյուններ չլինեն։

bnakarani-veranorogum-plastik-panelnerov-pateri-hardarum-1
Պատշգամբի առաստաղին տեղադրված շորերի չորանոց:

Հաճախ պատշգամբում էլեկտրականություն են անցկացնում։ Եթե ցանկանում եք այդպես անել, վարդակի և լամպի լարը տեղադրեք պատվածքի ներսում:

ՊՎՔ (ПВХ) վագոնատախտակն ամրանում է  նույն կերպ, ինչ սովորական տարածքներում։ Պատշգամբում ստանդարտ պանելների փոխարեն տեղադրված է լամինացված ՄԴՖ (միջին խտության փայտաթելային սալեր), որը մի փոքր ավելի թանկ է, բայց՝ հուսալի։

Այսպես, շատ կարճ ժամանակահատվածում կարելի է վերափոխել ցանկացած սենյակ: Պատերը հարթեցնելու համար ժամանակ չեք կորցնի, իսկ մոնտաժը հեշտ է, բացի այդ պլաստիկե պանելների գունային տեսականին շատ հարուստ է։ Հենց այս առավելությունները հաշվի առնելով, շատերը բնակարանի հարդարման հարցում  նախընտրությունը տալիս են պլաստիկե պանելներին։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ