Պատերի հարթեցում գիպսաստվարաթղթով

veranorogum-4

Հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից վերանորոգում առանց գիպսաստվարաթղթե կոնստրուկցիաների։ Դրանց օգնությամբ կարելի է վերափոխել պատերն ու առաստաղը, կառուցել միջնապատեր և կամարներ։ Իսկ մեջը կարելի է լարեր, խողովակներ և ուղղորդող լույսի լուսամփոփներ տեղադրել, ինչն ավելի արագ և հարմարավետ կդարձնի վերանորոգման պրոցեսը։ Այժմ պատերը իդեալական հարթեցնելու համար պարտադիր չէ վարպետ լինել, պարզապես, վերցրեք գիպսաստվարաթուղթ և երեսպատեք սենյակը։ Գիպսաստվարաթղթի խոնավադիմացկուն տեսակները կարելի է օգտագործել անգամ բաղնիքում և խոհանոցում։

Գիպսաստվարաթղթի ամրացման 3 տարբերակ կա՝ սոսնձով, փայտե հիմնակմախքով և մետաղական պրոֆիլներով։ Այսօր կխոսենք գիպսաստվարաթուղթը մետաղական հիմնակմախքի օգնությամբ պատին ամրացնելու տարբերակի մասին, ինչը թույլ կտա խողովակները, լարերը, օդափոխությունը թաքցնել այդ կոնստրուկցիայի մեջ, ինչպես նաև լրացուցիչ մեկուսացում ապահովելու հնարավորություն կտա։

Գիպսաստվարաթղթով բնակարանի վերանորոգման համար անհրաժեշտ են հետևյալ գործիքներն ու նյութերը.

Մետաղական պրոֆիլներ, պտուտակներ և պտուտակադարձիչ, խցաբութակներ և  (дрель) գայլիկոնիչ (կամ հորատիչ), գիպսաստվարաթուղթ, մետաղ կտրող մկրատ և մանր ատամներով սղոց, կցակարերի համար ինքնակպչուն ժապավեն (կցակարերը ճաքերից պաշտպանելու համար օգտագործեք սարդոստայն ապակեկտավ:

Վերանորոգում 🙂

Գիպսաստվարաթղթե կոնստրուկցիայի տեղադրման տեխնոլոգիան հեևյալն է.

Պատերի, հատակի և առաստաղի վրա կավիճով կամ մատիտով գծեք ուղղորդող պրոֆիլների ամրացման տեղերը։ Ուղղահայաց պրոֆիլների միջև հեռավորությունն այնպես հաշվարկեք, որ յուրաքանչյուր շերտի եզրը ընկնի հաջորդ պրոֆիլի մեջտեղի վրա։ Պրոֆիլներն անհրաժեշտ երկարությամբ կտրեք։

Նախևառաջ պետք է հատակի և առաստաղի պրոֆիլներն ամրացնել։ Խցաբութակների միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 60 սմ։

Որպեսզի կոնստրուկցիան ավելի ամուր լինի, ուղղահայաց սյունային պրոֆիլների ամբողջ երկարությամբ 50 սմ ինտերվալով կախիչներ (кронштейн) ամրացրեք:
Այնուհետև ուղղահայաց պրոֆիլները տեղադրեք ուղղորդող պրոֆիլների մեջ, իսկ կախիչները ճիշտ չափով ճկեք։ Պրոֆիլը պտուտակների օգնությամբ ամրացրեք։

Մնացած պրոֆիլները մոնտաժեք։ Հետևեք, որ դրանք հավասար և հարթ լինեն։

Երկրորդ շերտը նախորդ շերտին կիպ ձգեք, որպեսզի անցքեր չմնան։ Այդպես բոլոր շերտերը շարեք։ Մշակում ենք ճաքերը։ Դրա համար կցվածքների հատվածներին կպչում ամրացնող ժապավեն կպցրեք։ Եթե անցքերը 3մմ-ից մեծ են, պետք է նախապես սվաղով մշակեք։ Բոլոր անհարթությունները ու ժապավենը մածկեք։ Երբ ծեփամածիկը չորանա, մակերևույթը հղկեք։
Պատն արդեն պատրաստ է, կարող եք հարդարել։

վերանորոգում-1-2

Գիպսաստվարաթղթով կառուցված պատի օրինակ

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ