Պատերը հարդարում ենք լուսանկարներով

Եթե ցանկություն է առաջացել տնային պատկերասրահ ստեղծել ու սեփական ձեռքերով պատը ձևավորել լուսանկարներով, ապա կարևոր է դա գեղարվեստորեն անել:

Պատի լուսանկարն անցյալի մնացուկ չէ. պլակատները, լուսանկարները կամ մեծ կոլաժները՝ շրջանակներով կամ առանց շրջանակների, իդեալականորեն համապատասխանում են ինչպես ժամանակակից , այնպես էլ ավանդական ինտերիերին:                                                                                                                                        

Ընտրում ենք՝ որտեղ փակցնել լուսանկարը

Ներկայումս մինիմալիստական դիզայնի պայմաններում պարտադիր չէ լուսանկարները փակցնել հյուրասենյակում, բուխարու վերևում, աստիճանների մոտ կամ ննջարանում: Այժմ գրաֆիկան և լուսանկարները հաճախ տեղադրում են միջանցքներում, նախասրահներում կամ նույնիսկ լոգարանում: Լավ գաղափար է նույնիսկ ճաշասրահում տեղակայելը:

Նախ՝ պետք է պարզել՝ ինչ ենք հատկապես ուզում փակցնել: Դրանք պետք է տեսանելի տեղերում լինեն: Չարժե պատկերասրահը խցկել ինչ-որ անկյուն, որտեղ այն կկորցնի իր ողջ գրավչոթյունը: Շրջանակների միջև հեռավորությւնը պետք  է բավականաչափ մեծ լինի, որպեսզի պատկերասրահը թափանցիկ լինի:Եթե անկանում ենք շեշտը կոնկրետ լուսանկարի վրա դնել, պետք է ընտրել մեծ չափսի կամ այլ գույնի շրջանակ:

Պատկերասրահի լուսավորությունը

Պատկերասրահի լուսավորումը պատերն առավել արտահայտիչ ու գրավիչ կդարձնի: Լավագույն ընտրություն կլինի LED լուսավորությունը: Լուսավորության գույնը պետք է փափուկ լինի: Անշուշտ, լուսավորությունն անհրաժեշտություն չի, եթե բնական լույսը բավարար է:

Ինչպես փակցնել լուսակարը

Լուսանկարի տեղադրման մի քանի եղանակ կա՝

  • սոսնձել առանց շրջանակների
  • գնել պատրաստի շրջանակներ ու լուսանկարը տեղադրել դրա մեջ
  • տեղավորել շրջանակներում ու ինքնուրույն ստեղծել կոմպոզիցիա

Պատին լուսանկար փակցնելու ամենաանվտանգ տարբերակը դրանք այնպիսի մեծ շրջանակում սոսնձելն է, որը ներառում է մի քանի շրջանակից: Նման կերպ կարելի է խուսափել պատիերին ավելորդ անցքեր անելուց:

Իսկ եթե ուզում եք սեփական կոմպոզիցիան կազմել, հարկավոր է հանգամանորեն ընտրել նրա ձևը: Այդ գործում հարկ է հիշել համաչափության մասին, ինչը սենյակին կարգավորվածություն կհաղորդի կամ էլ մտածել անհամաչափ որևէ ձև՝ փոքր-ինչ ոչ պաշտոնական բնույթ հաղորդելով ինտերիերին:        

Երբ խոսքը վերաբերում է խոշոր չափերով լուսանկարներին, արժե կիրառել նկարի կենտրոնացումն ինտերիերի այլ տարրերի՝ բազմոցի, բուխարու շուրջ:

Ձևավորման ի՞նչ ոճ ընտրել

Եթե ուզում ենք ջերմ մթնոլորտ ստեղծել ննջարանում, հետաքրքիր մոտիվ կլինի ծագումնաբանական ծառի կամ սրտիկի ձևով շրջանակը: Մանկական սենյակը կարելի է ձևավորել հեքիաթների հերոսներ, կենդանիներ կամ ավտոմեքենաներ պատկերող շրջանակներով: Կարելի է և ավելի անհատական մոտեցում ցուցաբերել, ինչը կապահովի պատկերասրահի եզակիությունը:

Կարևոր է այնպես կազմել կոլաժը, որ այն ընդգրկվի ընդհանուր տարածության մեջ: Դրա համար ցանկալի է գծագիր անել ու լուսանկարի համար համակարգ ընտրել: Ներկայացնում ենք կոլաժի կոմբինացիաների մի քանի տարբերակ:                                                                                                                    

Ինչպես օգտագործել հակադրությունները

  • Կարելի է հակադրել մեծ ու փոքր լուսանկարները:
  • Առավել խոշոր կադրերը պետք է լինեն կոլաժի կենտրոնում, փոքրերը՝ արտաքին կողմում;
  • Եթ մեկ շատ խաշոր կադր կա, պետք է հոգալ, որ այն «չգերիշխի» մյուսների վրա. ավելի լավ է ընտրել միմյանց նման շրջանակներ
  • շրջանակում կարելի է սև-սպիտակ լուսանկարները համադրել գրաֆիկական գրությունների հետ:
  • Միայն լուսանկարներից կազմված պատկերասրահը ձանձրալի կնայվի:

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ