Փաթեթավորում ենք նվերները
Նվերների գեղեցիկ փաթեթավորում կարելի է ունենալ նաև առանց գունավոր փաթեթավորման թղթի: Տուփը շատ ներկայանալի տեսք կունենա նույնիսկ այն դեպքում, եթե փաթաթեք հասարակ միագույն թղթով, բայց զարդարեք վառ գույնի բանտով կամ ծաղիկով: Այս հոդվածում կպատմենք, թե ինչպես կարելի է պատրաստել ծաղիկները ձևավորելու փաթեթավորումներ:
Անհրաժեշտ նյութերը
- դարչնագույն կրաֆտ-թուղթ,
- կանաչ ատլասե ժապավեն,
- փաթեթավորման թուղթ,
- բարակ մետաղալար:
Վերցնում ենք փաթեթավորման թղթի ոչ մեծ կտոր, կտրում ենք 12-20 սմ լայնությամբ քառակուսի կամ ուղղանկյուն կտորներ (անհրաժեշտ է 6-8 հատ այդպիսի կտոր):
Ծանոթություն. աշխատանքը հեշտությամբ կարող են անել սկսնակները, քանի որ հստակություն կամ նյութերի հատուկ որակ չի պահանջվում:
Բոլոր կտորները շարում ենք իրար վրա, հովհարաձև ծալում: Ծալքի լայնությունը պետք է լինի մոտավորապես 2 սմ:
Վերցնում ենք մի փոքր բարակ ու փափուկ մետաղալար, փաթաթում ենք հովհարի կենտրոնում:
Այժմ կտրում ենք ստաղված բազմաշերտ երիզի ծայրերը: Կարելի է կտրվածքները տարբեր ձևերի անել և պատրաստել տարբեր թերթիկներով ծաղիկներ:
Թղթի առաջին շերտը շրջանաձև բացում ենք:
Նույն կերպ բացում ենք մնացած շերտերը, և արդյունքում ստացվում է փարթամ ծաղիկ:
Ծանոթություն. թուղթը պետք է բացել մետաղալարի միայն մի կողմից, այլապես ծաղկի փոխարեն կստացվի պոմպոն:
Մետաղալարի մյուս կողմում մնացած հատվածը կտրում ենք, որպեսզի ծաղիկը հնարավոր լինի դնել փաթեթավորման վրա:
Ցանկալի է փաթեթավորում անելիս օգտագործել դարչնագույն կրաֆտ-թուղթ, որպեսզի ծաղիկը դրա գոնի վրա տարբերվի: Փաթեթավորված նվերի տուփը կապում ենք կանաչ ատլասե ժապավենով:
Մնում է թղթե ծաղիկը մետաղալարով ամրացնել ժապավենին:
Ժապավենի ծայրերը կարելի է կտրել ցանկացած երկարության: Ծաղկաթերթերի երկարությունն ու ձևը, նաև թղթի գույնը կարելի է տարբեր կերպ համադրել և ստանալ բազմազան ու հետաքրքիր ծաղիկներ:
Խորհուրդ. այս թղթե ծաղիկները կարելի է օգտագործել ոչ միայն նվերները, այլև հանդիսության սրահները զարդարելու համար 🙂