Պատի ափսեների դիզայնի 10 յուրօրինակ լուծում
Պատերը զարդարելու համար կիրառվում են տարբեր միջոցներ՝ նկարներ, կոլաժներ, դեկորատիվ իրեր, հայելիներ և այլն։ Սակայն կա ևս մեկ լուծում՝ դրանք պատի համար նախատեսված դեկորատիվ ափսեներն են։ Չնայած այն շատ վաղուց է հայտնի, սակայն քչերն են այս տարբերակը նախընտրում։
Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես պետք է դասավորել ափսեները, որպեսզի լինեն ներդաշնակ և ներմուծվեն բնակարանի ինտերիեր ու կներկայացնենք մի քանի պարզ եղանակներ։
Հավասարություն
Ընդամենը 3-4 ափսեի միջոցով կարելի է ընդգծել պատն ու գեղեցիկ լուծում ստանալ։ Այս տարբերակը կարելի է կիրառել մահճակալների գլխավերևում կամ դնել կահույքի վրա։
Համաչափություն

Երկրորդ տարբերակը նպատակահարմար է օգտագործել այնպիսի սենյակներում, որոնք աչքի են ընկնում իրենց համաչափությամբ։ Եթե բնակարանում ունեք բուխարի, նկարներ կամ հայելիներ, ապա ափսեները կարող եք դասավորել հորիզոնական գծով՝ պահպանելով հավասարաչափ հեռավորությունը տվյալ իրից։
Երկրաչափական պատկեր

Այս ձևը կիրառվում է դատարկ պատերը ձևավորելու համար։ Եթե ցանկանում եք հետաքրքիր ձևով ձևավորել դատարկ պատը, ապա կարող եք ափսեները կախել ուղղանկյունաձև ու քառակուսաձև դասավորվածությամբ։
Ալիքաձև կոմպոզիցիա

Նման դասավորվածությունը համապատասխանում է լայն պատերին, որոնք ծանրաբեռնված չեն դեկորներով։
Կամարաձև կոմպոզիցիա

Հայելիները, նկարները կամ ոչ շատ մեծ պատուհանները գեղեցիկ ու յուրօրինակ ձևավորելու համար կարելի է կիրառել հենց այս տարբերակը։ Վերցնում ենք ոչ մեծ շրջանաձև կամ ձվաձև ափսեները և այնպես ենք դասավորում, որ ստանանք դասական կամար։ Այս տեսակը հիմնականում կիառվում է ննջասենյակում՝ մահճակալի գլխավերևում, հյուրասենյակում կամ նախասրահում՝ հայելու շուրջը։
Նախշեր՝ պատի վրա

Կարելի է գործի դնել երևակայությունն ու ստեղծել այնպիսի ֆիգուրներ, որոնք աստղ կամ ձյան փաթիլ են հիշեցնում։ Դրա համար կարելի է օգտագործել ինչպես դեկորատիվ, այնպես էլ արդեն հնացած սպասք։