Պատրաստում ենք ամանորյա մոմակալ
Շատ քիչ ժամանակ է մնացել Ամանորին, և ճիշտ ժամանակն է տոնական մթնոլորտ ու տրամադրություն ստեղծելու: Այդ հարցում ձեզ կօգնի Interier.am-ը: Ամանորյա դեկորներ պատրաստելու համար կարելի է գործի դնել երևակայությունն ու մի փոքր ժամանակ հատկացնել, և կունենանք հիանալի ամանորյա զարդեր՝ պատրաստված սեփական ձեռքերով:
Գեղեցիկ մոմակալ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են ցանկացած չափի ապակե բանկաներ, կոներ, եղևնու ճյուղեր, շագանակ, չորացրած նարինջ, տարբեր չափերի կոճակներ, արհեստական ձյուն, պարկացու կտոր, մկրատ, սոսինձ:
- Վերցնում ենք մի փոքր պարկացուի կտոր և սոսնձում ենք բանկային:
- Բանկայի վերին մասը փաթաթում ենք թելով:
- Կտորի վրա սոսնձում ենք չորացած նարինջները:
- Բանկան զարդարում ենք կոներով ու արհեստական եղևնու ճյուղերով:
- Այնուհետև ամրացնում ենք շագանակներն ու կոճակները:
Իսկ վերջում կոմպոզիցիան ամբողջացնելու համար օգտագործում ենք արհեստական ձյուն: Այն կամբողջացնի մոմակալն ու կհաղորդի ամանորյա տրամադրություն:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ