Պատրաստում ենք ապակե ծաղկաման

apake-ireric-patrastvac-caxkaman-1

Վերջին ժամանակներում ծաղկամաններն օգտագործվում են ոչ միայն ծաղիկներ պահելու, այլև պարզապես դեկորացիայի համար: Եվ պատկերացրեք, որ գեղեցիկ ու ինքնատիպ ծաղկաման կարելի է պատրաստել ինքնուրույն:

Այդպիսի ծաղկաման պատրաստելու համար անհրաժեշտ է՝

  • ապակե շիշ,
  • ապակեկտրիչ,
  • հաստ ձեռոցներ,
  • մեծ կաթսա,
  • հաստ զմռնիտե թուղթ (наждачная бумага),
  • բարակ զմռնիտե թուղթ:

apake-ireric-patrastvac-caxkaman-2

Եթե Ձեզ թվում է, որ ապակեկտրիչը բարդ մեխանիզմ է, ապա փորձե՛ք հետևել հիմնական կանոններին ու կհամոզվեք, որ ապակի կտրելը բավակա հեշտ է:

Քայլ 1

Սկսում ենք շշի վրայի պիտակը կտրելուց: Դրա համար օգտագործում ենք տաք ջուր, օճառ ու սպունգ: Շիշը լավ շփում են: Պատրաստում ենք եռման ջրով կաթսա, որը քիչ հետո մեզ պետք է լինելու:

Քայլ 2

Շիշը մաքրելուց հետո որոշում ենք ծաղկամանի բարձրությունն ու հարմարեցնում ենք ապակեկտրիչը: Շիշը շեղբի տակ պտտում ենք՝ սկսելով ու ավարտելով նույն կետում:

Քայլ 3

Հետո հագնում ենք հաստ ձեռնոցներն ու շիշը կտրվածքի մասով մտցնում եռացող ջրով կաթսայի մեջ: Շիշը մի քանի անագամ գլորում ենք ջրի մեջ ու 30 վայրկյան թողնում տաք ջրի տակ: Ծորակի սառը ջուրը բացում ենք:

Քայլ 4

Հետո շիշը տաք ջրից հանում ենք ու կտրված մասով պահում սառը ջրի շիթի տակ: Շիշը պետք է կոտրվի: Եթե դա տեղի չի ունենում, 3-րդ ու 4-րդ կետերը կրկնում ենք այնքան ժամանակ, մինչև վերջինս կոտրվի:

Քայլ 5

Շիշը կոտրվելուց հետո վերցնում ենք զմռնիտե թուղթն ու մշակում կտրվածքը: Նախ՝ օգտագործում ենք հաստ ծածկույթով զմռնիտե թուղթը, հեռացնում բոլոր ավելորդ բեկորները, իսկ հետո բարակ զմռնիտե թղթով վերջնականապես հարթեցնում եզրերը:

apake-ireric-patrastvac-caxkaman-3

Եվ այսպես, ապակե ծաղկամանը պատրաստ է:

Կարելի է նաև տարբեր գույնի շշերից նույն եղանակով պատրաստել դեկորատիվ բաժակներ ու մոմակալներ. ցանկությունը Ձերն է 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ