Պատրաստում ենք բարձ-խաղալիք

Բոլոր երեխաները սիրում են խաղալ, իսկ ի՞նչը կարող է ավելի լավ լինել, եթե ոչ սեփական ձեռքով պատրաստված խաղալիքը: Ու ոչ թե պարզապես բարձիկ, այլ երեխայի ուշադրությունը, դիտողականությունը, մոտորիկան և այլ օգտակար հմտություններ զագացնող բարձիկը: Խաղի ժամանակ երեխայի ուղեղն առավել ընկալունակ է նոր ինֆորմացիայի հանդեպ, ուստի ծնողները պարզապես պարտավոր են դրանից օգտվել:

Այսօր կպատմենք, թե ինչպես ստեղծել զարգացնող բարձիկ: Դուք կարող եք մտածել ձեր սյուժեն ու հերոսներին, պատրաստել ապլիկացիաներ: Եթե կարի մեքենա չունեք, կարող եք գլուխ բերել առանց դրա. որպես հիմք օգտագործեք ֆետրը, ձեռքով ամրացրեք բոլոր դետալները, իսկ հետո ուղղակի կարելով ամրացրեք պատրաստի բարձերեսին: Եթե մի փոքր մեծացնենք չափսերն ու սինտեպոնով մգդակել` կստացվի փոքրիկ գորգ կամ պաննո:

Մեզ անհրաժեշտ է`

  • կանաչ կտոր` 53×30 սմ
  • կապույտ կտոր` 83×20 սմ
  • ֆլիզելին` 53×50 սմ
  • կտոր ետնամասի համար` 50×55սմ
  • տարբեր գույների ֆետր
  • ֆետրի երանգի մուլինե թելեր
  • 50սմ երկարությամբ ճարմանդ (молния)
  • կպչուկ (липучка)
  • կոճակներ
  • ժանյակ, ժապավեններ, գլխարկի ռեզին
  • վատման, թուղթ
  • մատիտ
  • մկրատ
  • կար ու ձևի թելեր
  • քորոց, ասեղ
  • բարձիկ` 45-50 սմ:

Ինչպես կարել բարձիկը:

Սկզբում գծենք ապագա բարձիկի ուրվագիծը: Լավ կլինի, որ դա արվի բնական մեծության: Նկարելու հատուկ տաղանդ այստեղ պետք չէ. չէ որ միշտ կարելի է մանկական գրքից կամ Ինտերնետից որևէ պատկեր օգտագործել:

Կապույտ կտորը բաժանում ենք երկու մասի` 30×20սմ (գրպանիկի համար) և 53×20 սմ (հիմքը): Հիմնական մասի համար վերցնում ենք կանաչ և կապույտ կտորները և կրկնակում ռեզելինով: Գրպանիկի համար կտորը երկու մասի ենք ծալում:

Հետո արեգակն ենք պատրաստում: Մեզ պետք կգա 8 սմ տրամագծով ֆետրե շրջանակ, 10 սմ երկարությամբ ժապավենի 8 շերտ, քորոց, թելեր, կապույտ կտոր` գրպանիկի համար:

Ֆետրե շրջանակը տեղավորում ենք գրպանիկի վրա: Ժապավենները կիսից ծալում ենք, ծայրերը թաքցնում ֆետրի տակ, քորոցով իրար ամրացնում բոլոր դետալները, կարում մեքենայով կամ ձեռքով:

 

Այնուհետև հիմքի ու գրպանիկի դետալները միասին ենք դնում:

Քորոցներով ամրացնում ենք ու կարում: Հետևեք, որ արևի ճառագայթները կարի մեջ չհայտնվեն:

 

Կարի ավելաթողվածքները արդուկում ենք ներքև:

Այնուհետև ձևավորում ենք հիմքը: Մոնիտորի վրայից առանձին դետալների պատկերները տեղափոխում ենք թղթի վրա` պատկերը նախապես մեծացնելով ու դարձնելով անհրաժեշտ չափի, հետո` թղթից ֆետրի վրա: Կտրում ենք ու կարում:

 

Լճակի համար մեզ պետք կգա կապույտի երկու երանգի ֆետր: Կտրում ենք դետալներն ըստ մեր գծած ուրվապատկերի:

Պատրաստում ենք ձկնիկներ: Յուրաքանչյուր ձկնիկի համար երկու դետալ ենք կտրում (մեզ մոտ նրանք 5-ն են), գլխարկի ռեզինից 10-15 սմ-անոց կտորներ ենք կտրում:

Ռեզինների ծայրերը հանգույց ենք անում, տեղադրում ենք դրանք ձկների դետալների միջև և կարում ասեղից առաջ կարով: Լճակի դետալները դնում ենք հիմքի վրա` կողքերից պահելով 1,5-ական սմ (կարաբաժինը):

Տեղադրում ենք ձկնիկները` գլխարկի ռեզինները դնելով ալիքների դետալների տակ, ամրացնում ենք քորոցով: Կարում ենք ալիքները` սկսելով ներքևից, իսկ հետո` լիճն ամբողջ պարագծով մեկ:

Այնուհետև կտրտում ենք ծառերի դետալները` երկուական սաղարթամաս և մեկ բուն` յուրաքանչյուր ծառի համար: Խնձորենու համար կտրում ենք 1 սմ տրամագծով մի քանի կարմիր շրջանակ, տանձենու համար` մի քանի տանձ: Մրգերը կարում ենք սաղարթամասին: Հետո ասեղի դրսի կարով (կարելի է մեքենայով) սաղարթամասերն ամրացնում ենք հիմքին, այնուհետ բնի վերևում դնում սաղարթամասի երկրորդ դետալները, ամրացնում քորոցներով ու կարում:

Պատրաստում ենք երկաթուղին: մոխրագույն ֆետրից  53սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ շերտ ենք կտրում: Երկարությամբ հավասար ծալում ենք և կտրում շերտիկները` չհասնելով 5 մմ ծայրին:

Դնում ենք հիմնամասին, քորոցներով ամրացնում ու կարում:

Այնուհետև պատրաստում ենք շոգեքարշիկն ու վագոնը: Կտրում ենք երկուական դետալ, վերևի դետալները զարդարում այլ գույների ֆետրերով: Կարում ենք դրանք` կարմիրով նշված տեղերը թողնելով չկարված: Շոգքարշին կոճակ ենք կարում, իսկ վագոնին` մերակ (петелька): Անցքերի միջով 60սմ-անոց երիզ ենք անցկացնում, ծայրերին հանգույցներ անում ու տեղավորում հիմքի վրա` ամրացնելով քորոցով:

Կարում ենք ամպիկները, նրանց միջով երիզ անցկացնում ու տեղավորում հիմքի վրա: Երիզի ծայրերը կարում ենք:

Ֆետրից ծաղիկներ ենք պատրաստում: Միջնամասի համար կպչուկ (липучка) ենք օգտագործում: Կեռիկավոր մասից շրջանակներ ենք կտրում: Հիմքի վրա ենք դնում ֆետրե ծաղիկը, վերևից` կպչուկը և շրջանակի ներսից կպչուկի շրջանագծով կարում այնպես, որ թերթիկները չամրացվեն:

Մեղու ու թիթեռնիկ ենք ստեղծում` ձկնիկների նմանությամբ: հակառակ կողմին կարում ենք կպչուկի երկրորդ մասը:

Բարձիկի ետնամասի կտորը կտրում-բաժանում ենք երկու մասի և կարում ճարմանդը:

Երկու մասերն աջ կողմով ներս ենք դնում ու պարագծով կարում (կարաբաժինը` 1,5 սմ): Եզրերը զիգզագ կամ  եզրակար ենք անում, ճարմանդային անցքով շրջում:

Կարում ենք կոճակներն ու ծաղիկները: Բարձերեսը հագցնում ենք բարին:

Ֆետրից գազանիկներ ենք պատրաստում: Նապաստակը կարված է բարակ ֆետրից, իսկ արջուկը` հաստ: Դնչիկները լայներով ենք նկարում:

Պատրաստ է J Այժմ կարելի է խաղալ: Ամպիկները թաքնվում են գրպանիկներում, շոգեքարշն ընթանում է ռելսերով, լճակում ձկնիկներ են ապրում, ծառերի սաղարթներին խնձոր ու տանձ է աճում, թիթեռնիկն ու մեղուն ծաղկից ծաղիկ են թռչում: Նապաստակն ու արջուկը գնացքով գնում են, լողում ու զբոսնում ծաղկազարդ մարգագետնում:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ