Պատրաստում ենք բուխարի

Բուխարի պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է՝

սիլիկոնե սոսինձ, հղկված գետաքար, բուխարիների հեղուկ վառելիք, մետաղական ցանց, ուղղանկյուն մետաղե կաշպո տուփ շրջանակներ՝ համապատասխան չափսի ապակիով (որպեսզի բուխարու՝ դրանցից հավաքած ապակե պատվարը կիպ հագնի մետաղե տուփին):

 

Ամենասկզբում պետք է ապակուց առանց կափարիչի ու հատակի, տուփի նմանվող իր սոսնձել: Սիլիկոնե սոսինձ ենք քսում մի ապակու կողամասին, սոսինձ քսած մասին 90 աստիճան անկյամբ դնում մյուս ապակին՝ պահելով մի քանի րոպե՝ մինչև սոսինձը չորանա:

Նույն կերպ ապակին սոսնձում ենք մյուս կողմից ու թողնում կառույցին լրիվ չորանալու՝ բոլոր դետալներն ամրացնելով անհրաժեշտ դիրքում: Սոսնձած պանելները շրջում ենք այնպես, ինչպես ցույց է տրված լուսանկարներում:

Սոսնձի բարակ շերտը քսում ենք ծայրի երկու ապակիներին ու զգուշորեն նրանց միջև տեղադրում երրորդը՝ աշխատելով սիլիկոնը չլղոզել: Ստացվում է ապակե արկղ: Թողնում ենք՝ այն չորանա: Նման սոսինձև սովորաբար չորանում  15 րոպեում:

Չորանալուց հետո սիլիկոնի ավելորդ հետքերը կարելի է կոկիկ կերպով սայրով կտրել և պանելների ծայրերին պարագծով քսել սոսնձի վերջին շերտը, որպեսզի ապակե արկղը հուսալիորեն ամրացվի մետաղական հիմքի ներսում:

Բուխարու կառույցը պատրաստ է, այժմ զբաղվենք օջախով: Ապակե արկղի հատակի չափով կտրենք մետաղական ցանցի մի կտոր: Մետաղական տուփի կենտրոնում տեղավորենք հեղուկ վառելիքով բաց անոթը: Մետաղական տուփը ծածկենք ցանցի մի քանի կտորով՝ այնքան, որ հատակը լրիվ ծածկվի:

Ցանցի վրա ենք դնում գետնաքարը՝ այնպես, որ մի կողմից՝ թաքցնենք այն, մյուս կողմից՝ անցքեր թողնենք, որոնց միջոցով կարող է ազատորեն թթվածին անցնել:

Գետնաքարից մաքրում ենք վառելիքով լի անոթի տարածքը և զգուշորեն վառում այն: Լավ կլինի որևէ երկար իր օգտագործել՝ բուխարու լուցկի կամ նույնիսկ սովորական սպագետտի:

Բուխարին պատրաստ է:  Եթե որոշակի տեսակի կենսավառելիք ընտրենք, կարող ենք օգտագործել ոչ միայն դրսում, այլև շինության ներսում: Վառելիքը բավականացնում է մոտ 3 ժամ: Ժամանակից շուտ անջատելու համար բավական է ծածկել այն ինչ-որ չհրդեհվող իրով՝ փակելով թթվածնի մուտքը:

Հիշեք, որ մետաղական հիմքն օգտագործման ընթացքում ուժեղ տաքանում է. տեղադրման համար հարմար վայր ընտրեք:

Դուք լիովին վաստակել եք բուխարու ջերմությունը վայելելու իրավունքը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ