Պատրաստում ենք ծաղկաման ծառի բնից
Ծառի բնից պատրաստված ինքնատիպ ծաղկամանը ևս մեկ հետաքրքիր գաղափար է նրանց համար, ովքեր սիրում են օրիգինալ աքսեսուարներ պատրաստել 🙂
Այպիսի ծաղկամանը հատկապես գեղեցիկ կդիտվի հնամենի գրքերի կողքին:
Ինքնատիպ ծաղկաման պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- համապատասխան հաստությամբ ծառի բուն (հատված),
- շաղափ,
- գայլիկոնիչ (կարելի է օգտագործել նաև ձեռքի գայլիկոնիչ, սակայն ավելի ճշգրիտ չափսեր ստանալու համար նախընտրելի է էլեկտրական հաստոցը),
- զմռնիտե թուղթ կամ հղկող բլոկ,
- ներկարարական սկոտչ,
- աէրոզոլային ներկ,
- հարդարման լաք:
Ապագա ծաղկամանի չափսը որոշելուց հետո բնի մեջտեղի մասը շաղափում ենք: Մակերևույթն ու մեջտեղի մասը զմռնիտե թղթով կամ հղկող բլոկով լավ մշակում ենք:
Ծաղկամանը ձևավորում ենք ներկարարական սկոտչի օգնությամբ: Այն հերմետիկ ամրացնում ենք ծաղկամանի վերնամասին, իսկ ներքևի մասը ներկում աէրոզոլային ներկով: Թողնում ենք ներկը չորանա, ինչից հետո նորից ներկում ենք, որպեսզի հիմնավոր լինի: Համոզվում ենք, որ ժապավենը հնարավորինս կիպ է ամրացված և արանքներ չկան: Ներկի երկրորդ շերտը չորանալուց հետո ժապավենը խնամքով պոկում ենք: Ծաղկամանին ավելի ավարտուն տեսք է տալիս լաքը:
Աշխատանքի ավարտին ծաղկամանի մեջ ենք դնում մեր սիրելի ծաղիկներն ու ընտրում այնպիսի վայր, որն առավել հարմար է բույսի լավ աճի համար:
Նախքան ծաղիկը մեջը դնելը ծաղկամանի հատակին դնում ենք լրացուցիչ պլաստիկե անոթ, որպեսզի ծաղկամանը ծառայի հնարավորինս երկար 😉