Պատրաստում ենք դարակ

darak-7

Այս հոդվածում Դուք կիմանաք, թե ինչպես կարելի է ինքնուրույն կլոր դարակ պատրաստել:

Անհրաժեշտ նյութեր

  • բարակ ԴՎՊ թերթ,
  • տախտակ (մոտավորապես 25×150 մմ հատույթով),
  • 10 պտուտակ,
  • ներկ, դեղաներկ, լաք կամ պոլիուրեթան,

Անհրաժեշտ գործիքներ

  • ձեռնասղոց կամ նրբասղոց,
  • շաղափիչ,
  • անկյունաչափ,
  • երկու հատ պտուտակամամուլ (струбцины)

Ինչպե՞ս պատրաստել կլոր դարակ

ԴՎՊ թերթից կտրում ենք 150×1200 սմ չափսերի շերտեր: Պատրաստում ենք նաև 150 մմ լայնությամբ և 717 մմ երկարությամբ տախտակներ: ԴՎՊ շերտերի յուրաքանչյուր կարճ կողմից մոտավորապես 75 մմ ներս նշում ենք:
ԴՎՊ շերտերը կորացնում ենք այնպես, որ ծայրերի նշված՝ 75 մմ հատվածներն իրար վրա գան: Ծայրերն ամրացնում ենք պտուտակամամուլներով: Դրանք պետք  է ամրացնել այնպես, որ չխանգարեն կենտրոնական դարակի տեղադրմանը:

darak-1

Պետք է շատ զգույշ լինել, որպեսզի ԴՎՊ-ն կորացնելիս չկոտրվի: Դրա համար նախ ամրացնում ենք մի ծայրը, հետո շերտերը դանդաղ ճկում՝ մյուս ծայրերն իրար մոտեցնելով: Եթե շրջանի տրամագիծը շատ փոքր է, ԴՎՊ-ն ճկելը բավական բարդ կլինի:

Եթե աշխատանքի սկզբում ամեն ինչ ճիշտ է հաշվարկվել, նախապես պատրաստված կենտրոնական դարակն առանց խնդրի կտեղավորվի:

Ուղղահայաց պատերը կարելի է տեղադրել ցանկացած դիրքով: Եթե դրանք տեղադրենք հորիզոնական դարակի կենտրոնով, եզրերից մեկը շեղատելու կարիք չի լինի: Դարակը կենտրոնական առանցքից որքան հեռու լինի, այնքան շեղ կլինի միջնապատի անկյունը: Այստեղ տեղին կլինի հիշել երկրաչափության դպրոցական դասընթացը, սակայն ավելի հեշտ է չափումներն անել  տեղում:

darak-3

Եթե բոլոր տարրերը տեղավորված են, ու ամեն ինչ ճիշտ է, կարելի է պտուտակներով ամրացնել: Ընդ որում, ցանկալի է ուղղահայաց անկյունները ստուգել անկյունաչափով:

darak-4

Դարակը ներկում ենք անհրաժեշտ գույնով կամ լաքապատում ենք: Տվյալ դեպքում դարակները ներկված են սպիտակ ներկով, իսկ արտաքին եզրը՝ դարչնագույն դեղաներկով:

darak-5

Կետրոնական հորիզոնական դարակի հետին սահմանին ամրացնում ենք կահույքի բլթանցքներ (проушины), պտուտակներն ամրացնում պատին: Դարակը պատրաստ է և կարելի է կախել պատից:

darak-6

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ