Պատրաստում ենք գեղեցիկ զարդատուփ

zarsatup-8

Ձեռագործի պարագաներ վաճառող խանութներում կարելի է գտնել ապարանջանների համար նախատեսված փայտյա դետալներ: Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչպես կարելի է այդ ապարանջաններից ու պոլիմերային կավից գեղեցիկ զարդատուփ պատրաստել:

Անհրաժեշտ նյութեր ու գործիքներ

  • փայտյա ապարանջան կամ դրա նախնական դետալ
  • սոսնձի թերմոատրճանակ
  • կավով աշխատելու գործիքներ
  • տարբեր գույների պոլիմերային կավ
  • ներկեր
  • թխվածքաբլիթի կլոի կաղապարներ
  • վրձիններ
  • սպիտակ նշագրիչ

Ինչպե՞ս պատրաստել զարդատուփ փայտով ու պոլիմերային կավով

Պոլիմերային կավը բարակ շերտով գրտնակեք: Փայտյա ապարանջանը դրեք կավաշերտի վրա և սեղմեք: Ստացվում է զարդատուփի կավե հատակը, որը պետք է թրծել՝ հետևելով արտադրողի ցուցումներին:

zarsatup-1

Ապարանջանը ներկեք դեղին ներկով:

zarsatup-2

Ապարանջանի վրա սպիտակ նշագրիչով շեղանկյունաձև նախշեր արեք: Թրծված կավե շրջանը դրեք ապարանջանի ներսը, ջերմասոսնձով սոսնձեք:

zarsatup-3

Վերցրեք թխվածքաբլիթի երկու կլոր կաղապար, որոնցից մեկի տրամագիծը պետք է համապատասխանի ապարանջանի արտաքին տրամագծին, մյուսը՝ ներքին: Կաղապարի օգնությամբ շրջաններ կտրեք նաև սալաթագույն պոլիմերային կավից: Թրծեք, միացրեք իրար: Դանակով կամ նշտարով կտրեք կավե տերևիկներ, թրծեք ու ամրացրեք զարդատուփի կափարիչին:

zarsatup-4

Ահա և վերջ:

zarsatup-5

Պատրաստում ենք ձմերուկ-զարդատուփ

Հիմնական քայլերը նույնն են, պարզապես պետք է ապարանջանը ներկել վարդագույն ու վրան սև կետեր անել: Կափարիչը պատրաստեք կանաչ պոլիմերային կավից, վրան նկարեք ալիքաձև զուգահեռ գծեր, ինչպես ձմերուկի կեղևին է լինում:

 zarsatup-6

Դեղձի տեսքով զարդատուփ

Ապարանջանը ներկեք դեղձի գույնի ներկով, նույն գույնի կավից պատրաստեք կափարիչը: Վրան ամրացրեք փոքր տերևիկ:

zarsatup-7

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ