Պատրաստում ենք լրագրային սեղան
Ներկայացնում ենք լրագրային սեղան պատրաստելու պարզ ու հասարակ եղանակ 😉
Լրագրային սեղան պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- 40×15 սմ 2 տախտակ,
- 50×19 սմ 2 տախտակ,
- 4 փայտե ոտիկ և թիթեղներ՝ դրանք ամրացնելու համար,
- պտուտակներ,
- ատաղձագործական սոսինձ,
- պտուտակիչ,
- սղոց,
- լաք, դեղաներկ կամ ուղղակի ներկ:
Պատրաստում ենք լրագրային սեղան
Տախտակները սղոցում ենք անհրաժեշտ չափսերի:
Մեծ տախտակներից մեկի վրա պտուտակներով ամրացնում ենք ոտիկների համար նախատեսված թիթեղները: Թիթեղները պետք է ամրացնել տախտակի եզրից փոքր-ինչ ներս ընկած, որպեսզի սեղանի տակից չերևան:
Ծանոթություն. քանի որ թիթեղները սեղանի տակ չեն երևալու, լավ կլինի դրանք ամրացնել տախտակի այն երեսին, որն ամենավատ վիճակում է, ասենք՝ վրան անցքեր կամ ոստեր կան:
Սեղանի կողմնային պատերն ու տախտածածկն ամրացնում ենք ատաղձագործական սոսնձով:
Մոտ 30 րոպե թողնում ենք, որպեսզի սոսինձը չորանա:
Այժմ մտածում ենք սեղանի ծածկույթի մասին: Այն կարելի է պատել լաքով, դեղաներկով կամ ներկով: Տեղին կլինեն նաև փորագրությունները կամ ապլիկացիաները, և սեղանը կարելի է զարդարել ըստ հայեցողության:
Ահա և վերջ, պատրաստեցինք պարզ ու հասարակ սեղան, որը հետո կարելի է զարդարել՝ ազատություն տալով երևակայությանը 🙂