Պատրաստում ենք մոմակալ

sepakan-dzerqerov-patrastum-enq-momakal

Եղանակների ցրտելուն ու ձմռան մոտենալուն զուգահեռ ավելի ու ավելի ենք ձգտում տաքուկ ու հարմարավետ մթնոլորտ ստեղծել:

Ցուրտ աշնանային երեկոներին հարմարավետություն ստեղծելուն շատ անգամ օգնում են մոմերը: Այս հոդվածում կպատմենք, թե ինչպես կարելի մոմակալ պատրաստել կարճ մոմերի համար 🙂

Մոմակալ պատրաստելու համար անհրաժեշտ է՝

  • փայտե տախտակ (մեր դեպքում 1 մ երկարությամբ, 7 սմ լայնությամբ),
  • փայտյա ձողան (жердь),
  • 40 մմ տրամագծով շաղափ,
  • շաղափիչ,
  • ձեռնասղոց,
  • մատիտ,
  • քանոն,
  • ներկարարական սկոտչ կամ մեկուսիչ ժապավեն,
  • զմռնիտե թուղթ (наждачная бумага),
  • ատաղձագործական սոսինձ,
  • սպիտակ ներկ,
  • լաք:

Ինչպե՞ս պատրաստել մոմակալ

Քանոնի ու մատիտի օգնությամբ փայտե տախտակը քառակուսիների ենք բաժանում: Այս դեպքում մեր տախտակի լայնությունը 7 սմ է, ուստի կտորների երկարությունը նույնպես պետք է լինի 7 սմ:

sepakan-dzerqerov-patrastum-enq-momakal-2

Տախտակը նշագծերով սղոցում ենք:

sepakan-dzerqerov-patrastum-enq-momakal-3

Տախտակը շրջում ենք կողքի վրա: Կողային եզրին դնում ենք շաղափը, որպեսզի որոշենք, թե ինչ խորությամբ անցք ենք ուզում բացել: Նշում ենք անհրաժեշտ խորությունը՝ շաղափի վերևի մասը փաթաթելով սկոտչով:

sepakan-dzerqerov-patrastum-enq-momakal-4

Քառակուսի տախտակի մեջ անցք ենք բացում՝ խորության համար հաշվի առնելով սկոտչը:

sepakan-dzerqerov-patrastum-enq-momakal-5

Բոլոր մակերևույթներն ու անկյունները մշակում ենք զմռնիտե թղթով:

sepakan-dzerqerov-patrastum-enq-momakal-6

Տախտակների վրայի փոշին սրբում ենք, հետո մի քանի շերտ ներկում սպիտակ ներկով:

sepakan-dzerqerov-patrastum-enq-momakal-7

Փայտյա ձողանները սղոցում ենք՝ երկարության համար չափս ընտրելով փայտե քառակուսիների լայնությունը:

sepakan-dzerqerov-patrastum-enq-momakal-8

sepakan-dzerqerov-patrastum-enq-momakal-9

Փայտյա ձողանների մի քանի կտորներ սոսնձում ենք այնպես, որ ստացվի տախտակի լայնության քառակուսի:

sepakan-dzerqerov-patrastum-enq-momakal-10

Սոսինձը չորանալուց հետո ձողաններից պատրաստված քառակուսու վրա սոսնձում ենք քառակուսի տախտակը:

Պատրաստվածքը կարելի է մի քանի շերտ լաքապատել:

sepakan-dzerqerov-patrastum-enq-momakal-12

Խորհուրդ. պարտադիր չէ, որ մոմակալը սպիտակ լինի, այն կարող եք ներկել ցանկացած գույնով: Կարելի է նաև ներկել մեկ կամ մի քանի շերտով, կամ էլ տարբեր գույների ներկել ձողաններն ու մեկումեջ դասավորել 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ