Պատրաստում ենք պահարան սեփական ձեռքերով

պահարան 1

Գեղեցիկ դարակներ պատրաստելու համար անհրաժեշտ են՝

  • 2 սմ հաստությամբ և 10 սմ լայնությամբ տախտակներ (երկարությունը պայմանավորված է ցանկությամբ)
  • Երկաթակապեր՝ անկյուններն ամրացնելու համար
  • Պտուտակամեխեր
  • Գայլիկոն
  • Շինարարական չափերիզ
  • Քանոն

Նախապատրաստում ենք բոլոր պարագաները և անպայման ուշադրություն դարձնում, որ տախտակները լինեն 30 աստիճան անկյունագծով։

պահարան 2
Բոլոր տախտակներն առանց ամրացնելու դասավորում ենք կողք կողքի ու եթե ամբողջը համապաստասխանում է, ապա կարող ենք սկսել։

պահարան 3
Շաղափով անցքեր ենք բացում, ապա անցկացնում ենք մեխերը։
պահարան 4
Տախտակները լավ հղկելուց հետո անցնում ենք ներկելու գործընթացին։ Անկախ նրանից, թե ինչով կներկեք դարակները՝ լազուրով, էմալով կամ այլ դեկորատիվ ծածկույթներով, ընտրեք այնպիսի ներկեր, որոնք վտանգավոր չեն լինի առողջության համար։ Եթե լազուրի ստանդարտ երանգը Ձեզ դուր չի գալիս, ապա կարելի է մի քանի գույնի միախառնումով ստանալ ձեր ցանկությամբ որևէ երանգ։
Վրձնի կամ գլանակի օգնությամբ քսում ենք ներկի առաջին շերտը, իսկ 3-4 ժամ հետո՝ երկրորդը։ Ամբողջովին չորանալուց հետո լաքապատում ենք։

պահարան 5
Ամրացնում ենք անկյունները, որոնց շնորհիվ դարակները կկարողանանք ամրացնել պատին։

պահարան 7
Էմալապատում ենք նաև երկաթե ամրակները։

Մեր դարակաշարերը պատրաստ են։ Կարող ենք կահավորել ըստ ցանկության ու ճաշակի։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ