Պատրաստում ենք պահարանիկ
Այս պահարանիկը կարելի է պատրաստել հանգստյան օրերին կամ նույնիսկ մեկ երեկոյի ընթացքում: Եվ այսպես` կարդանք հրահանգները:
Կահույքի նորաձևություն ևս գոյություն ունի` ինչպես ցանկացած իրի: Ներկայումս շատ ակտուալ է համարվում միդ-սենչըրի ոճի կահույքը: Բոլորս լավ հիշում ենք նախորդ դարի 50-60-ական թվականների բազկաթոռներն ու «տատիկի կահույքը»: Այն, ինչ 15-20 տարի առաջ համարում էինք հնացած իր, այսօր շատ թանկ է գնահատվում ու որպես արժեք վերագնահատվում է դիզայներների կողմից:
Այ այդպիսի կահույք էլ` նոր շունչ հաղորդելով, մենք մեր ձեռքով կպատրաստենք:
Մահճասեղանիկ պատրաստելու համար մեզ պետք կգա`
- 12 կամ 18 մմ հաստությամբ նրբատախտակի (ֆաներա)1 շերտ` 2440×1220 մմ չափսերով
- կահույքի պատրաստի ոտիկներ, խախընտրելի է ամրացվող` 55-70 սմ երկարությամբ` 4 հատ
- կահույքի բռնակներ` 2 հատ
- հղկաթուղթ
- սղոց
- մատիտ և քանոն
- փայտի սոսինձ
- փայտի ներկ «լազուր» (կամ փայտը ներսից պաշտպանող ցանկացած միջոց):
Ներկայացված նյութերի քանակը նախատեսված է երկու պահարանիկի համար:
Փայտե ոտիկներ չգտնելու դեպքում կարող եք մետաղյա օգտագործել:
Առաջինը, որ պետք է անել, մի շերտ նրբատախտակ (ֆաներա) գնելն է ու հենց այդտեղ պարզելը` արդյոք նյութերի կտրման ծառայություն մատուցում են: Կամ կարող եք ինքներդ ձեռնարկել սղոցելու գործը:
Քայլ 1. Ներքևի մասը սոսնձում ենք կողամասերին, իսկ կողամասերը` վերնամասին: Երբ սոսինձը լավ չորանա, կառույցին ենք սոսնձում նաև ետնապատը: Սպասում ենք` սոսինձը չորանա:
Քայլ 2. Մինչ սոսինձը չորանում է, փայտե ոտիկները կարելի է կտրել ըստ ցանկալի երկարության (չափեք ձեզ հարմար աթոռի ոտքերի երկարությունը); Կտրվածքը նախընտրելի է անել 10 աստիճան անկյամբ, որ դրանք փոքր-ինչ հեռանային պահարանիկի կենտրոնից:
Ոտիկները սեղմեք սոսնձով ու ամրացրեք սեղանիկին` կողքերից թողնելով 8-ական սմ: Ամրության համար կարելի է ոտիկները դնել պտուտակամեխերի վրա (դեռ հիմնական դետալները սեսնձելուց առաջ):
Քայլ 3. Գայլիկոնով անցք բացենք քաշովի դարակի առաջնային դետալի վրա բռնակն ամրացնելու համար: Հավաքում ենք արկղի բոլոր դետալները` դրանք կանգեցնելով սոսնձի վրա: Արկղը դնում ենք մեր մահճասեղանիկի մեջ:
Ներկումը:
Մահճասեղանիկը կարելի է ներկել ծառի`սենյակի ներսում օգտագործելու համար թույլատրելի ցանկացած ներկով: Լաքե մակերե՞ս եք սիրում: Կահույքի լաքի մի քանի շերտ քսեք հենց հղկած նրբատախտակին: Լաքը կարելի է նախապես գունափորձարկել: Եթ չեք ուզում փայտի գույը փոխել, ապա պարզապես շփոք այն փայտի յուղով:
Իսկ ներքևում պատկերված տեսքը ստանալու համար վերցրեք ջրային հիմքով ցանկացած գույնի փայտի «լազուր» ներկ ու սպունգի, վրձնի կամ գլանավրձնի օգնությամբ 2 շերտ քսեք նրբատախտակին:
Ահա և վերջ: Պատրաստ է: Հիանալի պահարանիկը ներդաշնակորեն կներառվի ձեր ինտերիերին: