Պատրաստում ենք փափուկ պատ
Փափուկ պատ պատրաստելով կարող ենք գեղեցիկ ու հետաքրքիր ձևավորել հանրային տարածքը, կամ այդ պանելներով մահճակալի գլխակալ պատրաստել: Ստորև կներկայացնենք, թե ինչեր են անհրաժեշտ կոճակներով պանելային պատ պատրաստելու համար.
Փափուկ պատ պատրաստելու համար մեզ պետք է.
- առնվազն 15 մմ հաստությամբ նրբատախտակ,
- երկաթակապեր կամ մանր մեխեր,
- 25 խտությամբ պորոլոն,
- փրփրապոլիուրետան մոտ 40 մմ,
- կոճակներ,
- սոսինձ,
- ֆլիզելին,
- սինտեպոն՝ ծավալի համար,
- բնական կաշի կամ կաշվի փոխարինող:
Գործիքներ
- Երկաթակապերի ատրճանակ,
- մանր ատամներով սղոց նրբատախտակ սղոցելու համար,
- պտուտակադարձիչ,
- կարի մեքենա:
Եվ այսպես, անցնում ենք գործի
Նրբատախտակն ահրաժեշտ չափով կտրում ենք, վրան կոճակների համար տեղ ենք գծանշում և ներշարվածքի համար անցքեր բացում: Անհրաժեշտ չափով կտրած պորոլոնը սոսնձում ենք: Նույն գծանշումներն անում ենք նաև փրփրապոլիուրետանի վրա: Սինտեպոնը սոսնձում ենք պորոլոնին, կաշին ձևում ենք և կարում վրան:
Կոճակները ձգում ենք նրբատախտակի մեջ:
Անհրաժեշտության դեպքում հակառակ երեսին ֆլիզելին ենք փակցնում: Ահա և վերջ:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ